Չինաստանը և Ֆրանսիան աջակցում են Ուկրաինայում խաղաղության վերականգնմանն ուղղված բոլոր ջանքերին ՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների հիման վրա: Այս մասին ասված է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ։
«Չինաստանը և Ֆրանսիան միասին հանձնառու են միջազգային անվտանգության և կայունության մարտահրավերներին ու սպառնալիքներին միջազգային իրավունքի վրա հիմնված կառուցողական լուծումներ գտնելուն և կարծում են, որ երկրների միջև տարաձայնություններն ու վեճերը պետք է լուծվեն երկխոսության և խորհրդակցությունների խաղաղ ճանապարհով»,- նշված է փաստաթղթում։
Փարիզն ու Պեկինը պայմանավորվել են նաև ամրապնդել բազմակողմ միջազգային համակարգը, որի «կորիզը Միավորված ազգերի կազմակերպությունն է»: