Սարսափելին թքելը չէ, սարսափելին ձեռքերը բռնելն է, որը բնորոշ չէ «երևանցու տղային»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը:
Ըստ ռեժիսորի՝ սարսափելին թքելը չէ, խնդիրը շատ խորքային է․ «Մենք հիվանդ ենք, մինչև չբուժվենք, ոչ ոք դրսից մեզ չի փրկի: Ալեն Սիմոնյանը երևում է՝ ինտիլիգենտ ընտանիքից է, բայց վարքագիծը նայենք: Ալեն Սիմոնյանը լինելով «երևանցի տղա» նման արաք է թույլ տալիս, բա լյումպենը իրեն ոնց կպահի: Ընդդիմության հենարանը մարդիկ են, որոնց մի մասը անկեղծ սրտացավ են, մյուսները՝ բան են կորցրել»:
Ռեժիսորը կարծում է, որ ԱԺ-ն չի ներկայացնում մեր հանրային նկարագիրը, օլիգարխիկ կլուբ է․ «Երբևէ մեր խորհրդարանը չի արտահայտել մեր ազգային նկարագիրը: Մենք սոցիալական պետություն չենք, իշխանությունը բոլորին մոլագարի պես ձգում է»: