Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քոչարյանը պետք է Սարգսյանին

WikiLeaks-ը կարծես թե կրկին հրապարակ բերեց Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև հակասությունների թեման: Այդ թեման բավական ծամծմված է, բայց միևնույն ժամանակ, շարունակում է բավական կարևոր մնալ Հայաստանի թե՛ ներքաղաքական զարգացումների, թե՛ նաև արտաքին քաղաքական գործընթացների հեռանկարի առումով:

Թվում էր, որ նախագահության երեք տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը պետք է որ արդեն այդ թեման հանած լիներ օրակարգից, առավել ևս, որ այդ հարցում նրան օգնելու պատրաստակամությամբ է հանդես գալիս Հայ ազգային կոնգրեսը: Բայց Սարգսյանը չգնաց այդ քայլին: Այստեղ մեծ դեր խաղաց իհարկե այն, որ նա, լավ ճանաչելով իր զինակցին, չփորձեց նրան վերջնականապես դուրս մղել հրատապ քաղաքականության գործընթացներից, քանի որ դա կարող էր Քոչարյանի մոտ բավական մեծ ագրեսիա առաջացնել, ինչին Սերժ Սարգսյանը կարող էր չդիմանալ` տեղի տալով կա՛մ Քոչարյանին, կա՛մ Կոնգրեսին:

Ի վերջո, Կոնգրեսը, Սարգսյանին ակնարկելով Քոչարյանին զսպելու հարցում աջակցության պատրաստակամության մասին, ամենևին չէր խոստանում և առավել ևս չէր երդվում այդ ամենն անել հանուն Սերժ Սարգսյանի իշխանության, այլ անկասկած չէր կորցնի պատեհ առիթն ու կփորձեր, անշուշտ, օգտվել Սարգսյանի և Քոչարյանի միջև հակասության է՛լ ավելի լարումից՝ փորձելով առաջ մղել իշխանափոխության իր ծրագիրը:

Մյուս կողմից՝ Քոչարյանի հետ հակասության թեմայի հարատևությունը խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը չկարողացավ իշխանական համակարգը ամբողջապես վերցնել իր վերահսկողության տակ: Բայց անգամ վերցնելու դեպքում, արդյո՞ք Սարգսյանն այդքան հեշտ կհրաժարվեր Քոչարյանից: Եթե նա կարողանար լուծել Հայաստանի առաջ ծառացած տնտեսական և հասարակական-քաղաքական լրջագույն խնդիրները, ապա անշուշտ մոռացության կտար հանգիստ խղճով: Բայց Սերժ Սարգսյանը դրսևորեց այդ խնդիրները լուծելու համակարգային անկարողություն: Նա որևէ հարցում չի կարողացել շոշափելի առաջընթաց արձանագրել հասարակության սոցիալ-քաղաքական իրավիճակը թեթևացնելու, երկրում առկա լարումը թուլացնելու առումով: Իսկ այդ պայմաններում, երբ կան համանման բազմաթիվ հիմնարար խնդիրներ, Ռոբերտ Քոչարյանին մոռացության տալը ոչ միայն չի բխում Սերժ Սարգսյանի շահից, այլ հակառակը` Ռոբերտ Քոչարյանին հիշելը անհրաժեշտ է Սերժ Սարգսյանին, եթե անգամ նա լիակատար իշխանություն հաստատած լիներ պետական կառավարման համակարգում և կլանա-օլիգարխիկ հիերարխիայում, ինչը ըստ էության նույնն բանն է կարծես թե:

Երկրում բազմաթիվ չլուծված խնդիրների պարագայում Քոչարյանի գործոնի թարմությունը Սերժ Սարգսյանի համար ապահովում է արդարացման ֆոն, երբ այս կամ այն հարցում, այս կամ այն ոլորտում բարեփոխումների դանդաղ ընթացքը, կամ ընդհանրապես բարեփոխումների բացակայությունը, նաև ակնհայտ տապալումները, վերագրվում են կա՛մ Քոչարյանի թողած ժառանգությանը, կա՛մ էլ Քոչարյանի քաղաքական հավակնություններին: Երբ ինչ-որ բան չի ստացվում, ապա Սերժ Սարգսյանը հիշում է Քոչարյանի կառավարումը՝ իհարկե անուղղակիորեն, քողարկված, միջնորդավորված հիշատակումներով, իր ինֆորմացիոն զինվորների օգնությամբ, արդարանալով, որ չստացվելը նախորդի կառավարման տարիներին թույլ տված բացթողումների հետևանք է:

Օրինակ՝ հենց այդպես արդարացվեց տնտեսական աննախադեպ անկումը, որ Հայաստանն արձանագրեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի շրջանում` աշխարհում լինելով ամենամեծ անկումներից մեկն արձանագրած պետություն: Կամ՝ երբ Սերժ Սարգսյանն ինչ-որ բարեփոխման հարցում հապաղում է կամ ձեռնպահ մնում խոսքից գործի անցնելուց, նա հիշում է Քոչարյանի քաղաքական ամբիցիաները և ակնարկում, որ քանի դեռ նա պահպանում է իր ռևանշիստական տրամադրությունները, իշխանական համակարգը հնարավոր չի լինում դնել բարեփոխումների լիարժեք ռելսերի վրա, քանի որ Քոչարյանն, ասենք, կարող է ներիշխանական հեղաշրջում իրականացնել՝ օգտվելով իշխանական տարբեր շերտերի դժգոհությունից: Դե իսկ, որ համակարգային բարեփոխումներն անկասկած առաջացնելու են այդպիսի դժգոհություններ, ասենք՝ օլիգարխիայի շրջանում, երևի թե կասկածից վեր է:

Եվ այդտեղ ահա օգնության է գալիս Քոչարյանի գործոնը, որպեսզի հասարակությունն ասի, թե ախ այդ Քոչարյանն իր իշխանատենչությամբ հանգիստ չի տալիս ժողովրդավարության ձգտող Սերժ Սարգսյանին: Այնպես որ, Սերժ Սարգսյանին որքան էլ որ իրականում հանգիստ չի տալիս Ռոբերտ Քոչարյանի ստվերը, այդքան էլ թերևս նրան այդ ստվերն ապահովում է «երկաթյա տրամաբանությամբ» արդարացումների մի համակարգ, որի կարիքը Սերժ Սարգսյանը շատ ունի, քանի որ չունի Հայաստանում առկա հիմնախնդիրների լուծման համալիր պատկերացում և դրա մշակման ու իրագործման կամք:

Հակառակ պարագայում, նա իսկապես կկարողանար հաղթահարել Քոչարյանի գործոնը, առավել ևս, որ դրանում նրան ուղղակի կամ անուղղակի աջակցում են թե՛ ընդդիմությունը, թե՛ միջազգային քաղաքական կենտրոնները, անգամ կարծես թե Ռուսաստանը: Բայց Սերժ Սարգսյանը լավ է հասկանում, որ քանի կա Քոչարյանի գործոնը, կա իր պատասխանատվությունը լղոզելու կամ դրա սրված ձևակերպումներից, սուր անկյուններից խուսափելու հնարավորություն, ինչը նա փորձում է պահել հնարավորինս երկար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում