Saturday, 13 07 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Սպերցյանի գոլը․ Հայ ֆուտբոլիստի միակ ու վերջին հնարավորությունը․․․

Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության «Ռեգիոնների ուղու» կիսաեզրափակիչի առաջին փուլի խաղում «Կրասնոդարը» հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց «Ռոստովին»: Խաղի Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1: 23-րդ րոպեին հաշիվը բացել էր «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Ավելի վաղ Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ԲԿՄԱ դեմ պատասխան խաղում հայ ֆուտբոլիստը ևս արքի էր ընկել փայլուն խաղով, դարձել հանդիպման միակ և հաղթանակ գոլի հեղինակը։ Նա տուգանայինից աչքի է ընկել 50-րդ րոպեին։ «Կրասնոդարը» հաղթել է 1:0 հաշվով, սակայն դուրս էր մնացել պայքարից, քանզի ԲԿՄԱ-ն, որն առաջին խաղում հաղթել էր 3:0 հաշվով։ Sports.ru պարբերականի անցկացրած քվեարկության արդյունքներով Սպերցյանը ճանաչվել էր խաղի լավագույն ֆուտբոլիստ։ «Բնական է, որ հիասթափված ենք։ Կարծում եմ՝ անհաջողության հիմնական պատճառը Մոսկվայում ցուցադրած թույլ խաղն էր։ Մենք իրավունք չունեինք այդպես խաղալու, բայց ուրախ ենք, որ հաղթեցինք Կրասնոդարում։ Շնորհակալություն եմ հայտնում մեր երկրպագուներին աջակցության համար։ Այո բազմաթիվ հնարավորություններ ունեինք, պարզապես չկարողացանք դրանք իրացնել։ Որոշ դեպքերում էլ ԲԿՄԱ-ին փրկեց դարպասապահը։ Մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք և պետք է երեք գոլ խփեինք, բայց միայն մեկը կարողացանք:

Բոլորը հասկանում են, թե որքան կարևոր է այս օրը։ Ակումբի 15-ամյակի կապակցության ցանկանում էինք գոհացնել երկրպագուներին և ղեկավարությանը։ Ծրագրված էր խփել հնարավորինս շատ գոլ՝ երեք-չորս: Նպատակ ունեինք նաև արագ գոլ խփել: Կարևոր էր դա անել առաջին խաղակեսում, և կային պահեր, բայց չիրացրինք դրանք, և դա մեզ հուսահատեցրեց: Այն, որ խաղը կազմակերպվում էր իմ միջոցով, մարտավարություն է։ Մենք միշտ խաղում ենք կենտրոնից, փորձում ենք այնտեղ հնարավորություններ ստեղծել: Սովոր ենք այսպես խաղալ:Իհարկե, մենք ցանկանում էինք հնարավորինս առաջ գնալ գավաթի խաղարկությունում։ Չնայած, իհարկե, նպատակը ՌՊԼ-ում հաղթելն է: Տուգանային հարվածները փորձարկում ենք մարզումներին»,- Матч ТВ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր Սպերցյանը։ Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում, դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Օրեր առաջ արձագանքելով կարիերան եվրոպական թոփ-ակումբում շարունակելու տեղեկություններին, Սպերցյանը հայտարարել էր, որ չի ցանկանում առանց տիտղոս նվաճելու հեռանալ «Կրասնոդարից»։ «Եվրոպա տեղափոխվելու մասին դեռևս չեմ մտածում: Ես դեռ չեմ վերադարձրել «Կրասնոդարին» այն, ինչ ինձ տվել է ակումբը:

Ես խաղացել եմ ընդամենը մեկ ու կես մրցաշրջան: Երբ փոքր էի, նայում էի Չեմպիոնների լիգան, երազում էի խաղալ այնտեղ: Երբ հայտնվեցի ակադեմիայում, երազանքս փոխվեց. հայտնվել «Կրասնոդարի» գլխավոր թիմում ու այնտեղ ավարտել կարիերաս: Առայժմ մենք «Կրասնոդարի» հետ ոչինչ չենք հաղթել: Այդքան էլ չեմ ուզում հեռանալ առանց տիտղոսների: Բայց եթե առաջարկ լինի, գրեթե ամեն ինչ կախված կլինի ակումբի կարծիքից»,- ասել էր Սպերցյանը: Արդեն իսկ պարզ է, որ Սպերցյանը ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում չի նվաճի Ռուսաստանի գավաթը։ Մեր ֆուտբոլիստի ֆանտաստիկ գոլը ԲԿՄԱ-ի դարպասը բավարար չէր առաջ շարժվելու համար։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում էլ Կրասնոդարի թիմը 21-րդ տուրից հետո 32 միավորով միայն 8-րդ հորիզոնականում է։

Առաջին տեղում գտնվող «Զենթին» ունի 51 միավոր։ Կարծում ենք պարզ է նաև, որ Սպերցյանը այս տարի տիտղոս չի նվաճի նաև Ռուսաստանի առաջնությունում։ Չմոռանանք, որ ռուսական թիմերը զրկված են ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Ուստի Սպերցյանը չունի հնարավորություն «Կրասնոդարի» հետ տիտղոս նվաճելու նաև միջազգային ասպարզում։ Սպեցրյանի համար «Կրասնոդարի» հետ տիտղոս նվաճելու և երազանքն իրականություն դարձնելուալու վերջին և միակ հնարավորությունը Ռուսաստանի գավաթի «Ռեգիոնների ուղին» է։ Հաղթելով «Ռոստովին» կրասնոդարյան ակումբը դուրս եկավ «Ռեգիոնների ուղու» կիսաեզրափակչի երկրորդ փուլ։ Մրցաշարի հաջորդ փուլում «Կրասնոդարի» մրցակիցը կլինի կա՛մ «Սպարտակը», կա՛մ «Կռիլյա Սովետովը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում