Անդրատլանտյան դաշինքը ընդլայնվում է դեպի Ռուսաստան, այլ ոչ թե հակառակը, ուստի Մոսկվան քայլեր է ձեռնարկում սեփական անվտանգությունը պաշտպանելու համար,- այսպես է արձագանքել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հայտարարությանը։
Խոսքը Ենս Ստոլտենբերգի հայտարարության մասին է, ըստ որի՝ Բելառուսում միջուկային զենք տեղադրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը ցույց է տալիս, որ Չինաստանի և Ռուսաստանի համատեղ հայտարարությունները դատարկ խոստումներ են։
«ՆԱՏՕ-ն ընդլայնում է իր սահմանները Ռուսաստանի հետ, այլ ոչ թե Ռուսաստանը, որը իբր փորձում է իր ռազմական ենթակառուցվածքը տեղադրել ՆԱՏՕ-ի սահմաններին»,- ասել է Պեսկովը։
Ռուսաստանը Բելառուսին մարտավարական միջուկային զենքի փոխանցման ստույգ ժամկետ չի նշել, սակայն Պուտինը նշել է, որ պահեստների շինարարությունը պետք է ավարտվի հուլիսի վերջին։