Հայ-թուրքական հարաբերություններում կա թե ՌԴ-ի, և թե Արևմուտքի ակտիվությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Նելլի Մինասյանը:
Թուրքագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի հարցում հանգուցալուծում կլինի մինչև տուրիստական սեզոնի բացումը. «Սահմանի բացումը հետագայում կհանգեցնի ավելի լուրջ գործընթացների»: Թուրքագետի խոսքով` ՌԴ-ի համար Թուրքիան կարևոր պատուհան է դեպի արտաքին աշխարհ. Լավրովի այցը պետք է դիտարկել այդ համապատկերում: