Saturday, 13 07 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի դիրքը ՖԻՖԱ-ի արժանիքների աղյուսակում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկու աստիճանով նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում և հիմնա գտնվում է 97-րդ հորիզոնականում։ Հիշեցնենք, որ մարտի վերջին մեր ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում 1։2 հաշվով զիջել էր Թուրքիային այնուհետև ընկերական խաղում ոչ-ոքի 2։2 խաղացել Կիպրոսի հետ։ Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովին նշանակումից հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային համար սկսվեց մի նոր ժամանակաշրջան։ Պետրակովի որակների և այլ թիմերում կատարած աշխատանքի մասին շատ է խոսվել։ Հասկանանք սակայն, թե ինչ վիճակում է ուկրաինացի մասնագետն, այսպես ասած, ընդունել Հայաստանի հավաքականը։ ՖԻՖԱ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակում մենք զիջում ենք այնպիսի հավաքականների, ինչպիսիք են, օրինակ, Ղրղզստանը, Վիետնամը, Բենինը, Պաղեստինը, Հայիթին։ Տարիներ շարունակ, երբ մեր հավաքականը նահանջում էր ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, բոլորը պնդում էին, որ ֆուտբոլային թիվ մեկ կառույցի վարկանիշային ցուցակը չի արտացոլում իրական պատկերը: Շատերը հիմա էլ այն կարծիքին են, որ ֆուտբոլային թիվ մեկ կառույցը սխալ հաշվարկ է կատարում և օբյեկտիվորեն չի բաշխում միավորներն ազգային հավաքականներին: Տարիներ առաջ, սակայն, երբ մեր հավաքականը հայտնվեց 30-րդ հորիզոնականում, հպարտանում էինք, նույնիսկ «գլուխ գովում»: Այսինքն՝ դասակարգման այս աղյուսակին շատերը վերաբերվում են այնպես, ինչպես ձեռք է տալիս, ըստ իրավիճակի: Մինչև Նորվեգիայի հետ հայտնի հանդիպումը երկրպագուների հիմնական մասը վստահ էր, որ մեր հավաքականը կջախջախի վերը թվարկած հավաքականներին:

Հիմա արդեն նման համոզմունք ունեցող մարդկանց թիվը այնքան էլ մեծ չէ: Այո, հնարավոր է, որ Վիետնամի հետ մրցելու դեպքում հաղթենք, բայց դա չի նշանակում, որ այս պահին արժանի ենք դասակարգման աղյուսակում այս երկրի հավաքականից ավելի բարձր դիրք ունենալուն: Վերջին 9 հանդիպումներում Հայաստանի հավաքականին չի հաջղվել հաղթել ինչը խայտառակ արդյունք է։ Վերջինշրջանում մեր հավաքականն այն աստիճան անհաջող է ելույթ ունեցել, որ վարկանիշից դժգոհելու մասին խոսելու իրավունք ուղղակի չունենք: Եվրոպայի կտրվածքով կարող ենք ասել, որ ամենաթույլերից մեկն ենք: Եթե ժամանակին մեզ մի գլուխ բարձր էինք դասում, օրինակ, Անդորայի կամ Լիխտենշտեյնից, ապա այսօր չկա վստահություն, որ այս հավաքականների հետ մրցավեճերում կկարողանանք երեք միավոր վաստակել: 2018 թվականին չկարողացանք հաղթել Մալթային, ոչ-ոքի խաղացինք Լիխտենշտեյնի հետ, պարտվեցինք Ջիբրալթարին: Նախորդ ընտրական փուլում կրկին մրցեցինք Լիխտենշտեյնի հետ: Մեկնարկային խաղում Հաղթեցինք, և թվում էր, թե սայլը տեղից շարժվում է։ Երևանյան մրցավեճում սակայն Լիխտենշտեյնի հետ կրկին ոչ-ոքի խաղացինք և հասկացանք, որ կանգնած ենք կոտրած տաշտակի առաջ: Հնարավոր է՝ շատերը չհամաձայնեն, բայց ՖԻՖԱ-ի դասակարգման 97-րդ հորիզոնականը արտացոլում է մեր հավաքականի իրական դիրքը համաշխարհային ֆուտբոլում: Ավելին, այսօր աշխարհում մատների վրա կարելի է հաշվել այն հավաքականներին, որոնք երկու տարվա ընթացքում երկու անգամ 9 գնդակ են բաց թողել: Եվրոպայում, բացի Հայաստանից, 9 գնդակ ընդունել է միայն Սան Մարինոյի կիսապրոֆեսիոնալ հավաքականը: Մենք ՈՒԵՖԱ-ի անդամ ենք, գտնվում ենք եվրոպական գոտում, որտեղ կան 55 հավաքականներ: Թե՛ խաղի որակով, թե՛ արդյունքներով այսօր Եվրոպայում մոտավորապես 50-րդն ենք:

Չի բացառվում, որ եթե հանդես գայինք ասիական գոտում, այսօր դասակարգման աղյուսակում լինեինք ավելի բարձր դիրքերում: Այսինքն՝ որակապես ավելի ցածր հարթության վրա գրանցելով ավելի բարձր արդյունքներ՝ ընդհանուր հաշվարկում ավելի բարձր տեղում կհայտնվեինք: ՖԻՖԱ-ի ցուցակում Հայաստանից ավելի լավ դիրքում գտնվող ոչ եվրոպական հավաքականները ցույց են տվել արդյունք: Օբյեկտիվորեն նրանք արժանի են մեզնից ավելի բարձր հորիզոնականում լինելու: Ի տարբերություն Ղրղզստանի կամ Պաղեստինի՝ մենք արդյունք չենք գրանցում: Մենք շարունակում ենք ենք նահանջել։

Եվ այս պատկերը տեսնելուց հետո Պետրակովը համաձայնել է գլխավորել մեր հավաքականը։ Ընդունենք, որ ուկրաինացի մասնագետը կայացրել է ոչ միայն ծանր, այլև խիստ պատասխանատու որոշում։ Հիմա մենք պարտավոր ենք հասկանալ, որ ՖԻՖԱ-ի աղյուսակը ոչ թե դասակարգման, այլ արժանիքների աղյուսակ է: Այո, եղել ենք ավելի ցածր դիրքերում, նահանջել ենք մինչև 123-րդ հորիզոնական: Նշանակում է, որ այդ պահին արժանի ենք եղել լինելու այդ դիրքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում