Կրեմլում տեղի է ունեցել ՌԴ և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։
ՌԴ նախագահը նշել է, որ բոլոր ոլորտներում համատեղ աշխատանքի արդյունքում շատ բան է արվել։ Դա վերաբերում է նաև միջազգային ասպարեզում փոխգործակցությանը, պետությունների անվտանգության ապահովման հարցերի համատեղ լուծմանը։
«Իհարկե, հատկապես ուրախալի է նշել տնտեսական ոլորտում մեր աշխատանքի արդյունքները։ Այդուհանդերձ, ըստ մեր վիճակագրության, մեր ապրանքաշրջանառությունը տարվա ընթացքում աճել է միգուցե ոչ այնքան բարձր ցուցանիշներով, որ գրանցում ենք որոշ այլ երկրների հետ, այն աճել է 12 տոկոսով, բայց բացարձակ թվով տպավորիչ է»,- նշել է Վլադիմիր Պուտինը։
Ալեքսանդր Լուկաշենկոն, իր հերթին, նշել է, որ բոլոր նրանք, ովքեր կարծում էին, ենթադրում կամ կանխագուշակում իրենց անկումը, սխալվում էին։
«Մենք չենք փլուզվի։ Այո, հեշտ չի լինելու, բայց ե՞րբ էր հեշտ։ Մենք կդիմանանք, ամեն ինչ կհաղթահարենք, մի քիչ ժամանակ կպահանջվի»,- ասել է նա։