Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Հայաստանում Կուբայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օսկար Սանտանա Լեոնին (նստավայրը՝ ք. Աստանա): Լենա
Նանուշյանը հույս է հայտնել, որ դեսպանի նշանակումը նոր խթան կհանդիսանա երկու երկների միջև ոլորտային համագործակցության զարգացմանը: Հաշվի առնելով Կուբայի առողջապահական ներուժը` առանձնացվել են երկկողմ գործակցության հնարավոր ուղղությունները` առողջության առաջնային պահպանում, դեղագործություն, ուռուցքաբանություն, համաճարակաբանություն, ոլորտի մասնագետների միջև փորձի փոխանակում:
Առաջարկվել է երկու երկրների մասնագետների միջև սկսել առցանց հանդիպումներ` ոլորտային քննարկումներ ծավալելու նպատակով նեղ մասնագիտական խմբեր ձևավորելու և մոտալուտ ժամկետում երկու երկրների գերատեսչությունների միջև փոխըմբռնման հուշագիր նախապատրաստելու համար: