ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Շվեյցարիայում մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) խորհրդի հերթական նիստին։
Ավանեսյանը ելույթ է ունեցել նիստում՝ ընդգծելով միջին եկամուտ ունեցող երկրների համար GAVI-ի ռազմավարության փաստացի իրականացման կարևորությունն ընթացիկ ժամանակահատվածում։ Անահիտ Ավանեսյանը նաև շեշտել է, որ սա համահունչ է GAVI-ի որդեգրած «չանտեսելով ոչ ոքի» տեսլականին։