Ֆիննական Nokia ընկերությունն առաջարկում է իր օգտատերերին ընկերության համար նոր մեղեդի ընտրել, որը մյուս տարի կտեղադրվի մոտ 100 միլիոն հեռախոսների վրա:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել AudioDraft կայքի Nokia-ի պաշտոնական էջում, որտեղ հնարավոր կլինի քվեարկությամբ ընտրել ավելի քան 3000 մեղեդիներից մեկը: Քվեարկության արդյունքներով 5 լավագույն մեղեդիները կհանձնվեն ժյուրիի դատին, որն էլ կընտրի Nokia-ի ֆիրմային նոր մեղեդին:
Ինչպես տեղեկացնում է CNews.ru-ն, Nokia-ի ֆիրմային մեղեդին, որին ծանոթ են ամբողջ աշխարհում, վերցրած է իսպանացի կոմպոզիտոր Ֆրանցիսկո Տառեգայի Grand Waltz-ից: Այն Nokia-ի ֆիրմային մեղեդին է` սկսած 1993 թվականից:
Ֆիրմային նոր մեղեդի ընտրելու քվեարկությունն ավարտվելու է 2011 թ. հոկտեմբերի 2-ին: