Ֆինլանդիայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմ ուղղված չէ որևէ երկրի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հայտարարությունը:
«Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ուղղված չէ որևէ երկրի դեմ: Այն նաև չի փոխում պետության արտաքին և անվտանգության քաղաքականության հիմքերը կամ նպատակները: Ֆինլանդիան կայուն և կանխատեսելի երկիր է, որը ձգտում է վեճերի խաղաղ կարգավորմանը», – նշվում է հայտարարության մեջ:
Նա ընդգծել է, որ Ֆինլանդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին «լիարժեք չէ» առանց Շվեդիայի անդամակցության: