Saturday, 13 07 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանցի 10 ամենաթանկ ֆուտբոլիստները․ Թարմացված ցուցակ

Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 30.4 միլիոն եվրո։ Նախորդ տարվա համեմատ մեր ազգային թիմի ընդհանուր արժեքը որոշակիորեն նվազել է։ Դա պայմանավորված է, որոշ խաղացողների տրանսֆերային արժեքների անկումով։ Մեր ազգայի թիմում այսօր չկա գեթ մեկ ֆուտբոլիստ որ տրանսֆերային արժեքը գերազանցում է 10 միլիոն եվրո։ Համեմատության համար նշենք, որ Վրաստանի ազգային հավաքականի առաջատար Իտալական «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը 60 միլիոն եվրո է։ Այսինքն, միայն Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը 2 անգամ ավելի է Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստների տրանսֆերային հանրագումարից։ Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 136.4 միլիոն եվրո։ Ինչևէ, նախօրեին Տրանսֆերմարկետ պարբերականը հրապարակեց Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը։ Այս պահին Հայաստանի ամենաթանկ ֆուտբոլիստը շարունակում է հանդիսանալ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուրդ Սպերցյանը։ 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 9 միլիոն եվրո է, սակայն մեծ է հավանականությունը, որ մոտ ապագայում այն կավելանա։ Նշենք, որ Սպերցյանը ընթացիկ մրցաշրջանում աչքի է ընկնում փայլուն ելույթով։ Մասնավորապես Ռուսաստանի Պրեմիեր լիգայում նա 9 գնդակ է խփել։

Էդուարդ Սպերցյանը գտնվում է եվրոպական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ Ըստ ամենայնի հաջորդ մրցաշրջանում Սպերցյանին կտեսնենք եվրոպական հեղինակավոր թիմերից մեկում։ Չմոռանանք, որ անցյալ տարվա դեկտեմբերին «Կրասնորդարի» կիսապաշտպանը ճանաչվեց Հաայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում Սպերցյանը խփել է երկու գնդակ։ Մինչ Սպերցյանի կտրուկ վերելքը հայաստանցի ամենթանկ ֆուտբոլիստեր էին «Ինտերը» ներկայացուցիչ Հենրիխ Մխիթարյանը և ամերիկյան «Կոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ Վերջինս հանդիսանում էր Հայաստանի ազգային հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Այս պահին Սելարայանի տրանսֆերը կազմում է 7, իսկ Մխիթարյանի տրանսֆերը՝ 6 միլիոն եվրո։ Հայաստանցի ամանաթանակ ֆուտբոլիստների հաշվարկում Հենրիխ Մխիթարյանին հաջորդում Սլովակիայի «Սլովանի» կիսապաշտան Տիգրան Բարսեղյանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում է 2․2 միլիոն եվրո։ 5-րդ հորիզոնականում գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը, որի տրանսֆերային արժեք 2 միլիոն եվրո է։ Վերջին ամիսների համեմատ Ադամյանի տրանսֆերտ նվազել է ևս կես միլիոն եվրոյով։ 6-րդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը։ Նրա տրանսֆերային արժեքը ևս 2 միլիոն եվրո է։ 7-8-րդ հորիզոնականները կիսում են կիսապաշտպան «Ռոստովի» ներկայացուցիչ Խորեն Բայրամյանը ինչպես նաև Վլադիկավկազի «Ալանիայի» կիսապաշտան Արթուր Գալոյանը։ Նրանց տրանսֆերային արժեքը գնահատված է 1․5 միլոն եվրոյով։ Վերջին շրջանում Գալոյանի տրանսֆերային արեժքը էական վերելք է գրանցել։ Վերջին թարմացումից հետո այս խաղացողի տրանսֆերն ավելացել է ևս 300 հազար եվրոյով։ Հիշեցնենք, որ Գալոյանն անցյալ տարի էր ստացել Հայաստանի քաղաքացիություն։

Նոյեմբերին նա նորամուտը նշեց Հայաստանի ազգային թիմի կազմում՝ մասնակցելով Ալբանիայի դեմ ընկերական հանդիպմանը։ Թուրքիայի և Կիպրոսի դեմ հանդիպումներին սակայն մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Գոլոյանին չէր հրավիրել։ 9-րդ հորիզոնականում է լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը 1․2 միլիոն եվրոյով։ Մեր հավաքականի ավագ, ղազախական «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքն այս պահին մեկ միլիոն եվրո է։ Հարոյանը եզրափակում է Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստների լավագույն տասնյակը։

Վերջին թարմացումից հետո Հարոյանի տրանսֆերային արժեքը նվազել է 200 հազար եվրոյով։ Նշենք,որ Ղազախական «Աստանայի» մեկ այլ պաշտպան Կամո Հովհաննիսյանի արժեքը ևս կազմում է մեկ միլիոն եվրո։ Այս պահին ունենք 11 ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքը մեկ միլիոն եվրո և ավելի է։ Հայաստանի ազգային հավաքականում վերջին հանդիպումներին հրավիրվել էին միլիոն և ավելի տրանսֆերային արժք ունեցող 9 ֆուտբոլիստներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում