
Ստավրոպոլի երկրամասում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչությունը։
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Ավերածությունների մասին տեղեկություններ ևս չեն հաղորդվում։
Նշվում է նաև, որ երկրաշարժի օջախը գտնվել է 15 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է Խորհրդային և Գեորգիևսկի քաղաքային թաղամասերում, Ժելեզնովոդսկում, Պյատիգորսկում և Կիսլովոդսկում։