
Ոգեշնչված Փարաջանովի արվեստով. Փարաջանով Տուն-թանգարանի հարևանությամբ՝ Երևանի կենտրոնում կկառուցվի Հայաստանում առաջին՝ Parajanov Club House բնակելի շենքը, որտեղ բնակարան ձեռք բերելու նպատակով Երևան էր ժամանել Միխայիլ Գալուստյանը:
Լրագրողների հետ զրույցում Գալուստյանը ընդգծեց, որ միանշանակ պատրաստվում է բնակարան ձեռք բերել նոր շենքում:
«Արդարությունը հաղթեց, վերջապես ստացա Հայաստանի քաղաքացիություն: Ես արդար և ճիշտ ճանապարհով գնացի, հանձնեցի փաստաթղթերս և վերջապես ստացա (քաղաքացիություն): Հիմա ինձ պետք է որևէ տեղ գրանցվել: Նկարահանումներից հետո պետք է որևէ տեղ վերադառնալ: Ես ցանկանում եմ վերադառնալ «Parajanov club house»»,- ասաց Գալուստյանը:
Միջազգային կառուցապատող «Rutsog Invest»-ը հանրությանը ներկայացրեց իր նոր նախագիծը, որի շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել է:
«Rutsog Invest» հոլդինգի հիմնադիր և նախագահ Ռուբեն Գրիգորյանը նշեց, որ Պարոնյան 15/5 հասցեում իրականացվող նախագիծը թույլ կտա ապագա բնակիչներին բացահայտել միաժամանակ քաղաքային կյանքի և բնությամբ շրջապատված լինելու բոլոր առավելությունները:
««Rutsog Invest»-ը հարուստ փորձ ունի մշակութային ժառանգության պահպանման գործում և զգուշորեն է մոտենում պատմական շենքերի և թաղամասերի ճարտարապետական առանձնահատկություններին ՝ դրանք լրացնելով Ժամանակակից նորարարություններով»,-ասաց նա:
Ռուբեն Գրիգորյանը նշեց, որ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանին մոտ լինելը ոգեշնչման աղբյուր է եղել պրոյեկտի անվան ընտրության հարցում։
Ըստ նախագծի հիմնադրի՝ «Parajanov Club House»-ը հոգատար վերաբերմունք է Երևանի ճարտարապետական ավանդույթների, նրա մեծ վարպետների նկատմամբ, որտեղ միահյուսվում է ազգային և համաշխարհային լավագույն փորձը և տեխնոլոգիական տարրերը, ինչը նախագիծը դարձնում է ոչ միայն առաջին կարգի, այլև բացառիկ:
«Rutsog Invest» հոլդինգի փոխտնօրեն Տատիանա Կապլինան ընդգծեց, որ այս նախագիծը Երևանի կենտրոնի նոր ճարտարապետական հսկան է, որը տեսանելի է բոլորից կողմերից։
«Այս նախագիծը ենթադրում է նորարական , ինովացիոն լուծումներով բնակելի շենք, որի ընդարձակ պատշգամբներից բացվում է տեսարան դեպի Արարատ լեռը: Հարևանությամբ Հրազդանի կիրճն է, առկա է անմիջական մուտք դեպի մանկական երկաթուղի և մանկական այգի, լինելու է երկու լողավազան, ֆիթնես կենտրոն, Սպա, խաղահրապարակ և 5 հարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի: Այս ամբողջը Parajanov Club House-ի բնակչի առօրյա բաղադրիչներն են»,- ասաց նա։
Խելացի տան նորարարական համակարգերը, 24-ժամյա անվտանգության ծառայությունները, անհպում մուտքային համակարգերը կապահովեն հարմարավետություն, ամբողջական անվտանգություն և գաղտնիություն:
Քլաբ Հաուսի բնակարանների վաճառքը կսկսվի շուտով։