
Հեռախոսազրույց է կայացել Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահների միջև։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վլադիմիր Զելենսկին և Էմանուել Մակրոնը խոսել են պաշտպանության ոլորտում համագործակցության և միջազգային ասպարեզում ձեռնարկվող քայլերի մասին։
Երկու երկրների առաջին դեմքերի հեռախոսազրույցը տեւել է մեկ ժամ։
«Մենք քննարկել ենք Ուկրաինայի և Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցությունը։ Ես մանրամասն տեղեկացրի առաջնագծում տիրող իրավիճակի մասին, և մենք կանգ առանք՝ քննարկելու «խաղաղության բանաձևի» իրականացման հետագա քայլերը»,- գրել է Ուկրաինայի նախագահը «Twitter» միկրոբլոգում։