Friday, 09 06 2023
Ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած զինծառայողները կմեկնեն զորամասեր
Բաքուն տապալեց ԱՄՆ-ի միջնորդությունը․ հանդիպում չի լինի
«Պարզվել է՝ կան փակ ու չբնակեցված բնակարաններ, պատկերը մտահոգիչ է»․ Արցախի պետնախարար
Ցանկացած իրավիճակում ՀՀ դիրքորոշումը հակված է խաղաղության տարածմանը․ Եղոյանը հանդիպել է հայ և արտասահմանցի ուսանողների հետ
Ոստիկանության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միավորման արդյունքում կձևավորվի ՆԳՆ կրթահամալիր
Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալն աճել է, ամենաշատը ստացվել է ԱՄՆ-ից
ՀՀ ՆԳ նախարարը և ԳԴՀ դեսպանը քննարկել են միգրացիոն գործընկերության համաձայնագիր կնքելու հնարավորությունը
ՀԽՀԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստման մանրամասներ
Հայաստանում շինարարության ծավալն աճել է 16 տոկոսով
23:00
ԱՄՆ-ն հարյուրավոր հրշեջների և տեխնիկա է ուղարկել Կանադա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար. Բայդեն
22:45
«Ուկրաինայի ապառազմականացումը անհրաժեշտ է թե՛ Ռուսաստանի, թե՛ ՀԱՊԿ-ի համար». Պատրուշև
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Արցախի պաշտպանության նախարարություն
Կան նաև այլ ձևաչափեր, որտեղ կարող է լուծվել հայ ռազմագերիների հարցը
22:15
ՀԱՊԿ-ի երկրները մտադիր են ավելացնել տարբեր մակարդակի համատեղ զորավարժությունների քանակը
Ադրբեջանը երբեք չի դառնա ԵԱՏՄ անդամ, բայց կշարունակի խաղալ
21:50
ԱՄՆ-ն 150 մլն դոլար կհատկացնի Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համար
15-ամյա գյուղացին ծալովի դանակով խփել է 52-ամյա կնոջ դաստակին
Շոյգուն հայտնել է հունիսի 7-ին Ուկրաինայի ԶՈւ կորուստների մասին
Սերժ Սարգսյանի եղբոր միլիոնատեր աղջկանից պահանջվում է բռնագանձել ապօրինի եկամուտներն ու գույքը
«Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման ժամկետները հստակեցվում են». Ադրբեջանի ԱԳՆ
Բանակցային այս ինտենսիվությունը ապակառուցողական կողմի համար հանգեցնելու էր ճգնաժամային կետի
20:50
Հռոմի Պապի վիրահատությունը անցել է առանց խնդիրների
20:40
ԱՄՆ-ն, Ճապոնիան և Թայվանը օնլայն կկիսվեն ԱԹՍ-ների տվյալներով
Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը հետաձգելու մասին
Քաղաքացին կարող է փոխել կենսաթոշակը վճարող բանկը՝ դիմում ներկայացնելով նաև առցանց եղանակով
Vans-ը փակում է խանութները Ռուսաստանում
20:00
Աֆղանստանում 16 մարդ է զոհվել փոխնահանգապետի հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած պայթյունից
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը

Հայկական քաղաքականության ամոթալի սնուցումը

Մարտի 31-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցավ հերթական աղմկոտ միջադեպը, դարձյալ բռնության տեսքով: Կառավարող մեծամասնությունը դրա համար մեղադրում է խորհրդարանական ընդդիմությանը, Հայաստան դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանին, որը հարվածել է ՔՊ անդամ, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, իսկ ընդդիմությունն էլ հայտարարում է, որ Վարդանյանը հրահրել է Սահակյանին: Դեպքը քննում են իրավապահները: Իսկ այն տեղի է ունեցել փակ նիստում, որտեղ քննարկվել է միջազգային իրավական ատյաններում Հայաստանի դեմ Ադրբեջանի գործողությունների, մարտահրավերների, անելիքների թեման: Իրականում, հենց հերթական աղմկոտ միջադեպով մեծամասնությունն ու ընդդիմությունն արել են իրենց անելիքը:

2021 թվականի հունիսի արտահերթ ընտրությամբ ձևավորված խորհրդարանը աչքի չի ընկել որևէ այլ բանով, խորհրդարանը որևէ այլ կերպ չի դարձել հանրային ուշադրության առարկա, խորհրդարանում չի ծավալվել հանրային հետաքրքրություն ներկայացնող որևէ քաղաքական բանավեճ, որևէ քննարկում, որը կհարստացներ հասարակական գիտակցությունն ու կբարձրացներ քաղաքական մշակույթի մակարդակը, կբարձրացներ քաղաքական ճաշակն ու գիտակցությունը, կնպաստեր քաղաքական մտքի ձևավորմանը, կամրացներ Հայաստանի քաղաքական օրգանիզմն ու կտար արտաքին ճկունության հնարավորություն: Անշուշտ այնպես չէ, որ դրանից առաջ Հայաստանի խորհրդարանները աչքի են ընկելը վերը նկարագրված հատկանիշներով:

Ավելին, եթե դրանից առաջ եղած գործնականում բոլոր խորհրդարանները ունենային այդ հատկանիշները, ապա Հայաստանը այսօր չէր ունենա այն խորհրդարանը, որ ձևավորվեց 2021 թվականին: Ավելին, Հայաստանը չէր ունենա 2020 թվականի աղետալի պատերազմ, հետևանք, և դրա հետևանքով էլ 2021-ի արտահերթ ընտրություն: Հայաստանը շատ բան չէր ունենա, և կունենար նաև շատ բան, որը հայկական պետականությունը այսօր դրած կլիներ որակապես այլ աստիճանի վրա: Մանիպուլյատիվ են, կամ մոլորություն են գնահատականները, որոնք ներկայիս իրողության ու խորհրդարանի ներկայիս որակի, ընդհանրապես հայկական քաղաքականության համար որակի պատասխանատվությունն այսօր դնում են մեկի վրա, լինի այդ մեկն իշխանությունը, թե ընդդիմությունը:

Պատասխանատուները ինչպես չեն եղել մեկը, այդպես էլ մեկը չեն, ու չեն լինելու: Հայաստանում քաղաքական իրավիճակը տոտալ անպատասխանատվության հետևանք է, և ոչ թե համակարգային, այլ ըստ էության մշակութային, ինքնության մակարդակի հասցված անպատասխանատվության հետևանք: Ներսում դա արտահայտվում է խայտառակ միջադեպերով, որոնք՝ Հայաստանի հանդեպ արտաքին ագրեսիվ դրսևորումների հետ, ապահովում են հայկական քաղաքականության «սնուցումը»: Հայկական պետականության կենսագործունեության գլխավոր հարցը այն է, թե գտնելու՞ է հանրությունը քաղաքականության սնուցման որակապես այլ աղբյուր:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում