Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հրանտ-Լեոն Ռանոսը աստղ չէ․ Վստահենք Ալեքսանդր Պետրակովին

Կիպրոսի դեմ ընկերական խաղում Հայաստանի ազգային հավաքականի կազմում դուբլի հեղինակ դրաձավ «Բավարիայի» երկրորդ թիմի հարձկավող 19-ամյա Հրանտ-Լեոն Ռանոսը։ Վերջինս առաջին անգամ կրեց մեր ազգային թիմի մարզաշապիկը։ Այս տարիքում ազգային թիմի կազմում նման նորամուտի մասին միայն երազել կարելի է։ Ռանոսը ցուցադրեց փայլուն խաղ արժանանալով երկրպագուի մեծ համակրանքին։ «Ուրախ եմ, երկու գոլերիս համար, սակայն ցավալի է, որ չհաղթեցինք: Հրաշալի թիմ ունենք` բարի մարդկանցով: Վայելել եմ թիմի հետ մարզումները»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Ռանոսը։ Այն, որ Հայաստանի ազգային հավաքականում հայտնվել է տաղանդավոր հարձակվող դա լուրջ դրական տեղաշարժ կարելի է համարել, բայց․․․։ Լավ ֆուտբոլիստ ձեռք բերելը մի խնդիր է, իսկ այդ ֆուտբոլիստին պահպանելն ու նրա առաջխաղացումն ապահովելը միանգամայն այլ խնդիր։

«Մեծ խնդրանք ունեմ, շատ մի գովեք Ռանոսին, գիտեք, ում երակներով հայկական արյուն է հոսում, նրանք հետո կորչում են և մենք չենք կարողանում գտնել նրանց; Նա կատարեց իր աշխատանքը, ինձ հարցնում էին նրա մասին, ցույց տալիս նրա խաղը և ես միանգամից տվեցի իմ համաձայնությունը: Ինքներդ տեսաք, տղան մտավ դաշտ ու երկու գոլ խփեց, սակայն, խնդրում եմ, շատ մի գովեք նրան»,- Կիպրոսի դեմ խաղից հետո ասել էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։ Վերջինս դիտարկման հետ չհամաձայնվել ուղղակի չի կարելի։ Տարիների ընթացքում Հայաստանի ազգային թիմում հայտնվել են բազմաթիվ երիտասարդներ և շատերին թվացել է, որ ի հայտ են եկել նոր ֆուտբոլային աստղեր։ Ազգային թիմում հայտնվելու և աստղ որակումը լսելու հետևանքով սակայն բազմաթիվ ֆուտբոլիստներ ուղղակի մարել են։ Այո, Ռանոսը խաղում է «Բավարիայում» և մարզվում է պրոֆեսիոնալ մթնոլորտում, բայց․․․։ Մարդկային գործոնն ամեն դեպքում կարող է խանգարել մարզիկների վարակլեվ աստղային հիվանդությամբ և կործանել կարիերան։ Հարկ ենք համարում ընդգծել, որ Ռանոսը երկու գոլ է խփել կարգով թույլ հավաքականի։ Թուրքիայի դեմ նորամուտը նշելու պարագայում հնարավոր է ունենայինք միանգամայն այլ պատկեր։ «Ծնվել եմ Հանովերի շրջանի Գերդեն քաղաքում: Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել հորս շնորհիվ: Նա հանդես էր գալիս տեղի փոքր ակումբներից մեկում: Երբեմն գնում էի նրա մարզումներին, նայում էի, թե ինչպես է խաղում։ Այդպես սկսեցի սիրել ֆուտբոլը։Մեկ տարի հանդես եմ եկել Դորտմունդի «Բորուսիայում», այնուհետեւ ինձ առաջարկով դիմեցին Մյունխենի «Բավարիայից»:

Մեկ շաբաթով գնացի այնտեղ, ծանոթացա ամեն ինչին, հասկացա՝ ինչպես է աշխատում համակարգը։ Շատ հավանեցի, պայմանագիր ստորագրեցի եւ տեղափոխվեցի այնտեղ։ Այժմ հանդես եմ գալիս Ռեգիոնալ լիգայում, որտեղ խաղային ինտենսիվությունը շատ բարձր է, մակարդակը բավականին լավն է, հեշտ է զարգացնել խաղային որակները:Հայաստանի հավաքականում խաղալու որոշումը հեշտ ընդունեցի: Ես սիրում եմ այս երկիրը եւ շատ հպարտ եմ, որ հայ եմ:Հավաքականում ամենաշատը շփվում եմ Գերմանիայից եկած խաղացողների՝ Սարգիս Ադամյանի եւ Երջանիկ Ղուբասարյանի հետ: Սաքոն ինձ խորհուրդ է տվել չլարվել եւ փորձել խաղալ իմ ֆուտբոլը: Ես շատ երիտասարդ եմ եւ կանեմ հնարավոր ամեն ինչ թիմին օգնելու համար։ Ալեքսանդր Պետրակովը շատ է սիրում ֆուտբոլը, նա մեծ ցանկություն ունի այստեղ ինչ որ բան փոխել»,- Հայաստանի հավաքականին միանալուց հետո ՀՖՖ-ին տված հարցազրույցում ասել էր Ռանոսը։

Վերջինս արդեն իսկ օգնել է մեր հավաքականին իր նվիրվածության և խաղային որակների հաշվին։ Լիահույս ենք, որ առաջիկա հանդիպումներում Ռանոսը կզարգացնի հաջողությունը։ Այս հարցում սակայն միանգամայն ճիշտ կլնի վստահել Ալեքսանդր Պետրակովին։ Չմոռանանք, որ այս մասնագետի գլխավորթյամբ Ուկրաինայի ազգային հավաքականը դարձել է աշխարհի չեմպիոն։ Այսինքն Պետրակովը երիտասարդներին իրական պրոֆեսիոնալ դարձնելու մեծ փորձ ունի։ Հրանտ-Լեոն Ռանոսը լավ որակներ ունեցող հեռանկարային ֆուտբոլիստ է, բայց աստղ չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում