Tuesday, 30 05 2023
Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին
18-27 տարեկան կանայք, ովքեր ցանկանում են ծառայել՝ ծառայության ժամկետը կսահմանվի 6 ամիս. Պապիկյան
Ի՞նչ է հայտնի Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Հունիսի 1-ին արգելոցներ և արգելոց-թանգարաններ երեխաների մուտքն անվճար կլինի
Սպանություն Իսակովի պողոտայում. սպանվածը 18-ամյա երիտասարդ է
Փաշինյանը կմեկնի Սոչի
«Հայաստանը չպետք է միջամտի հայ բնակիչների հետ Ադրբեջանի երկխոսությանը». Ադրբեջանի ԱԳՆ
Տարադրամի փոխարժեք – Մայիս 30, 2023
Հեղուկ գազի գինը – Մայիս 30, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մայիս 30, 2023
11:15
Նավթի գները նվազել են. 29-05-23
Ուղիղ․ ԱԺ-ում քննարկվում է 2022թ․ բյուջեի կատարողականը
11:00
Ucom-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2.99 դ/մբ սակագինը 65-ից ավելի երկրներում
Ռուսաստանը հայտնել է Մոսկվային մոտեցող ԱԹՍ-ների խոցման մասին, կատարվել են բնակիչների տարհանումներ
Հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանից․ Արցախի ՊՆ-ն հերքում է
ԱՀ նախագահի հրամանագրերը արձակվել են Սամվել Բաբայանի պլանները կանխելու նպատակով․ «Հրապարակ»
Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները. «Ժողովուրդ»
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
ՌԴ-ն իր շահերն է ընտրել, որոնք չեն համընկնում մեր պետության շահերի հետ
Փնտրվում է ընդդիմություն․ «Հրապարակ»
09:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ընդդիմադիր ՔՊ խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից. «Փաստ»
ՌԴ-ն Կապանում հյուպատոսություն է բացում Իրանի հետ հարաբերվելու համար, բայց եթե դա Հայաստանը թույլ տա՝ արևմուտքը չի ողջունի
Հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել. «Ժողովուրդ»
Ռուսաստանից Հայաստան եկողների հոսքը դեռ պահպանվում է․ աշխատանքային միգրանտների թիվը ևս աճել է
Ստեփանակերտում և շրջաններում կիրականացվի գների մոնիթորինգ. Արցախի պետնախարար
«Ադրբեջանը Բերձորում վերացրել է Փառքի հուշահամալիրը»․ Ալեն Սիմոնյան
Ապարանի նախկին զինկոմիսարիատի տարածքից մետաղյա լարան գողացած տղամարդը ձերբակալվել է

ԱՀ ԿԳՄՍ նախարարը խորհրդակցություն է հրավիրել դպրոցներում կարգապահության պատշաճ կազմակերպման օրակարգով

Մարտի 30-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը հրավիրել էր ավագ խորհրդակցություն, որին մասնակցում էին հանրակրթության ոլորտի պատասխանատուներ, հանրակրթական հաստատությունների տնօրեններ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Բորիս Ջալավյանը, անչափահասների գործերով ոստիկանության տեսուչներ, ԱՀ ոստիկանության ներկայացուցիչներ, ԱՀ հանրային խորհրդի ներկայացուցիչներ և ՀԱՍԵ Արցախի թեմի հոգևոր հայրեր։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունից` հավելելով, որ խորհրդակցության օրակարգում հանրակրթական դպրոցներում կարգապահության պատշաճ կազմակերպման հարցն էր։

«Խորհրդակցության թեմայի ընտրությունը պատահական չէ։ Այն բավականին հրատապ է և արդիական։ Պետք է փորձենք լիարժեք բացահայտել ուսուցիչ-աշակերտ-ծնող փոխհարաբերությունների տիրույթում առկա վիճակը՝ կարգապահության տեսանկյունից։ Անհրաժեշտ է գործող մեխանիզմներ ներդնել աշակերտների շրջանում կարգապահության մակարդակի կտրուկ բարձրացման ուղղությամբ, մշակել ներազդման այնպիսի լծակներ, որոնք ի սպառ կբացառեն առանձին դպրոցականների անթույլատրելի վարքագիծը։ Անհերքելի ճշմարտություն է՝ բարձր կարգապահությամբ դասարանում և դպրոցում առաջադիմությունն ավելի բարձր է, քանի որ առկա է գիտակցված վերաբերմունք պարտականությունների հանդեպ»,- նշեց Նորայր Մկրտչյանը։

Խորհրդակցության ընթացքում ՆԳՆ Ստեփանակերտի ոստիկանության վարչության անչափահասների գործերով բաժնի պետ Հարություն Սահակյանը և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Թերեզա Ղարախանյանը ներկայացրին մայրաքաղաքի դպրոցներում սովորող աշակերտների կարգապահության վերաբերյալ վերլուծություն։

Կարևորելով ուսուցչի դերը առողջ հասարակության ձևավորման ու կայացման գործում՝ Արցախի թեմի քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի պատասխանատու Տեր Վաչագան քահանա Գյուրջյանն իր խոսքում նշեց․ «Հանրակրթությունը ուսումնական այն ընթացքն է, որը պայմանավորում է անհատի կայացումը։ Հասարակության առողջ հիմքը դրվում է դպրոցում։ Հետևաբար, ուսուցչի առաջնային նպատակը պետք է լինի ոչ միայն գիտելիքների փոխանցումը, այլ նաև բարեկիրթ սերունդ դաստիարակելը։ Այդ գործընթացում մեծ դեր ունի կարգապահությունը։ Իսկ դրան հասնելու լավագույն միջոցը համոզման և նպատակը նախանշելու մեխանիզմն է»։

Քննարկվող թեմայի շուրջ մասնակիցներն արտահայտեցին կարծիքներ, հնչեցրին առաջարկություններ, որոնց սեղմ ժամկետում կտրվեն իրավական ձևակերպումներ և կյանքի կկոչվեն։

Նման ձևաչափով խորհրդակցություններ առաջիկայում կկազմակերպվեն նաև հանրապետության շրջաններում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում