Tuesday, 06 06 2023
Մինասյանը կհանդիպի ԵԽ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները
Ի՞նչ է նշանակում՝ մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու
ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ
Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը
Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է
Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան
Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան
23:30
Մայք Փենսը կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում
Փաշինյանը՝ Ալիևի պրոպագանդայի թիրախում․ Էրդողանի ձեռքը սեղմելու արդյունքները
23:15
Հունգարիայի խորհրդարանը դեռ որոշում չի կայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում
ԱՄՆ-ն բերման է ենթարկում կողմերին․ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ ատոմակայանի կառուցման վերաբերյալ
Պատերազմ չի լինելու, քանի դեռ կան բանակցույթուններ․ ամփոփեով այցը Մոլդովա
Ադրբեջանի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար. Իրանում ՀՀ դեսպան
Իշխանությունն ու եկեղեցին պետք է դեմ դիմաց նստեն, երկխոսեն
Արցախի ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀԱՊԿ-ից պոկվելու ճիշտ պահն է, հետո չենք կարող այն «վաճառել» Արևմուտքին
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Թուրքիայի նոր կառավարության անդամներն Էրդողանի աշակերտներն են
«Քյարթու», կիսաքրեական վարքուբարքը պետության դեմ ուղղված երևույթ է
Ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Ավելի քանի 15 նոր արդիական լաբորատոր սարքավորումներ. նախարարի շրջայցը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում
«Հարբած» Երևան. Երևանի Գինու Օրեր 2023
Քերոբյանն ու չինական ընկերության ղեկավարությունը քննարկել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները
Հափշտակություն Արցախում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. ԱՀ ՔԿ
Իրանի քաղաքացին օժանդակել է մեկ այլ իրանցու՝ ՀՀ տեղափոխել 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց
Ավելի լավ է դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը. Քերոլայն Քոքսի նամակը՝ արցախցիներին

Խուլիգանական փողոցային բոսյակին բնորոշ վարքագիծն ԱԺ-ում մերժելի է, անկախ նրանից թե որ թիմից է

Նախօրեին հերթական ծեծկռտուքը տեղի ունեցավ Ազգային ժողովում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել էր Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, ապա դիմել փախուստի։ Սահակյանը ձերբակալվել է։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ պատգամավորների մասնակցությամբ փակ աշխատանքային քննարկման ընթացքում ընդդիմադիր դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանը «անհիմն դիտողություն է կատարել» «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել նրա ձախ հոնքին, որի արդյունքում իշխանական պատգամավորը վայր է ընկել։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցածը հերթական խայտառակությունն է համարում, նշում, որ ցավալիորեն սա առաջին դեպքը չէ, և միայն ընդդիմադիրները չէ, որ նման վարքագիծ են դրսևորել։

«Խուլիգանական փողոցային բոսյակին բնորոշ վարքագիծն ԱԺ-ում մերժելի է, անկախ նրանից թե ինքը որ թիմից է: Մի հարց ունեմ՝ ի՞նչ էին մտածում ՔՊ պատգամավորները, երբ իրենք էին նման վարքագիծ դրսևորում և մնում անպատիժ։ Պետք է հիշեն, որ շպրտած բումերանգը հետ է գալիս, և ցալիորեն դա որևէ պատգամավորի վրա հետևանք չի ունենալու այնքան, որքան պետության վրա անդառնալի հետևանքներ է ունենալու: Հետևաբար ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ իրենք բոլորը միասին պետք է հեռանան մեր կյանքից, մեր երկրի ապագայից, որովհետև իրենք այն դժբախտությունն են, որ մենք այսօր ունենք, և այն իրավիճակը, որ այսօր ունենք: Նրանք հետևանք են նրա, ինչ ունենք այսօր խորհրդարանում։ Բոլորը՝ իշխանություն, ընդդիմություն, բոլորն իրար արժեն, ժողովուրդը արժանի չէ նրանց, թեև ընտրել է։

Ժողովորդը շատ սխալվել է, այլընտրանք չտեսավ, ենթարկվեց տոտալ մանիպուլյացիայի, արդյունքում չկարողացավ ճիշտ կողմնորոշվել և ընտրություն անել։ Եվ հիմա ունենք այս վիճակը՝ սկսած բանակի ծանրագույն վիճակից, մեր անվտանգությունից, վերջացրած բարոյահոգաբենական մթնոլորտով»,-ասաց իրավապաշտպանը:

Նա նշեց, որ ընթացակարգը պահանջում է, պետք  Մհեր Սահակյանին զրկեն անձեռնմխելիությունից. «Այո, մեկ անգամ պետք է լիներ սա, բայց Նիկոլ Փաշինյանը  և իր թիմը պետք է հասկանային, որ առաջինը պետք է պատժվեր իրենց թիմակիցը։ Հին Հռոմում նման սկզբունք կար, պատիժը պետք է լինի այնպիսին, որ քչերը պատժվեն, բայց բոլոր վախենան։ Ուրիշին պահանջ ներկայացնելուց առաջ պետք է յուրայիններին պատասխանատվության ենթարկել»,-ընդգծեց նա:

Նինա Կարապետյանն օրինակ բերեց պառլամենտի նիստերի ժամանակ ծեծկռտուքներից, միջանցքներում պատգամավորների վարքից, սրճարանում Հակոբ Արշակյանի վարքից եւ նկատեց. «Դեպքերը շատ են, հենց առաջին դեպքով պետք է պատասխանատվության ենթարկվեին բոլոր մասնակիցները, և ՔՊ-ականները և մյուսները: Եթե դու դա չես անում, բարոյական իրավունք չունես մյուսների նկատմմբ դա կիրառել: Չնայած ուր բարոյականությունը և ուր մեր իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում