Tuesday, 06 06 2023
Մինասյանը կհանդիպի ԵԽ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները
Ի՞նչ է նշանակում՝ մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու
ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ
Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը
Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է
Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան
Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան
23:30
Մայք Փենսը կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում
Փաշինյանը՝ Ալիևի պրոպագանդայի թիրախում․ Էրդողանի ձեռքը սեղմելու արդյունքները
23:15
Հունգարիայի խորհրդարանը դեռ որոշում չի կայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում
ԱՄՆ-ն բերման է ենթարկում կողմերին․ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ ատոմակայանի կառուցման վերաբերյալ
Պատերազմ չի լինելու, քանի դեռ կան բանակցույթուններ․ ամփոփեով այցը Մոլդովա
Ադրբեջանի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար. Իրանում ՀՀ դեսպան
Իշխանությունն ու եկեղեցին պետք է դեմ դիմաց նստեն, երկխոսեն
Արցախի ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀԱՊԿ-ից պոկվելու ճիշտ պահն է, հետո չենք կարող այն «վաճառել» Արևմուտքին
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Թուրքիայի նոր կառավարության անդամներն Էրդողանի աշակերտներն են
«Քյարթու», կիսաքրեական վարքուբարքը պետության դեմ ուղղված երևույթ է
Ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Ավելի քանի 15 նոր արդիական լաբորատոր սարքավորումներ. նախարարի շրջայցը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում
«Հարբած» Երևան. Երևանի Գինու Օրեր 2023
Քերոբյանն ու չինական ընկերության ղեկավարությունը քննարկել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները
Հափշտակություն Արցախում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. ԱՀ ՔԿ
Իրանի քաղաքացին օժանդակել է մեկ այլ իրանցու՝ ՀՀ տեղափոխել 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց
Ավելի լավ է դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը. Քերոլայն Քոքսի նամակը՝ արցախցիներին

Ռուսաստանը հրապարակել է Հայաստանի համար էլ ուշագրավ փաստաթուղթ

Մարտի 31-ին Ռուսաստանի նախագահը ստորագրել է արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը, որում արձանագրվում է, որ Ռուսաստանն իրեն չի դիտարկում Արևմուտքի թշնամի: Մոսկվայի արտաքին քաղաքական նոր հայեցակարգում նշվում է, որ Ռուսաստանն ակնկալում է Արևմուտքի գիտակցումն առ այն, որ հակամարտությունը ՌԴ հետ անհեռանկար է և Ռուսաստանն ակնկալում է, որ կլինի վերադարձ հավասար ինքնիշխանության և շահերի հանդեպ փոխադարձ հարգանքի վրա հիմնված գործակցության: Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգի հրապարակումը բավականին հատկանշական է միջազգային իրադարձությունների և մթնոլորտի ներկայիս իրողության պայմաններում: Դրանում ամրագրված հանգամանքը, որ Ռուսաստանն իրեն չի դիտում Արևմուտքի թշնամի, շատերը կարող են ընկալել իբրև զուտ դիվանագիտական ձևականություն, որը քիչ առնչություն ունի գործնական քաղաքականությանը: Այդուհանդերձ, մեծ հարց է, թե որքանով կարող է համարժեք լինել այդօրինակ գնահատականը ուժային կենտրոնների արտաքին քաղաքական կամ ռազմական հայեցակարգային փաստաթղթերի հանդեպ, որքանով համարժեք կլինի դրանք դիտարկել պարզապես ձևականությունների մակարդակում: Բոլոր դեպքերում, իհարկե բավականին բարդ է գնահատել իրադրությունը, առավել ևս Հայաստանից, սակայն դրանում արձանագրումներ են, որոնք կարող են կարևոր լինել բավականին բարդ ռեգիոնում և բավականին խրթին իրավիճակում գտնվող Հայաստանի համար: Մասնավորապես, այն, որ իր արտաքին քաղաքականության հայեցակարգում Ռուսաստանն իրեն չի դիրքավորում որպես Արևմուտքի թշնամի, ասել կուզի՝ Արևմուտքը չի ընկալում որպես թշնամի, թերևս որոշակիորեն ելակետային կարող է լինել Հայաստանի արտաքին քաղաքականության, դիվանագիտության համար, հաշվի առնելով այն նրբերանգները, որոնք կապված են թե Ռուսաստանի, թե Արևմուտքի հետ հարաբերությունների հարցի հետ:

Այլ կերպ ասած, Հայաստանը հարաբերություն կառուցելով Արևմուտքի հետ, ձգտելով այդ հարաբերության սերտացման, ամենևին չի գործակցում Ռուսաստանի թշնամու հետ՝ ընդդեմ Ռուսաստանի, ինչպես փորձում են իրավիճակը ներկայացնել տարբեր թե հայաստանյան, թե ռուսաստանյան տնտեսա-քաղաքական ու հասարակական խմբեր: Ավելին, Հայաստանի համար գործնականում ոչ միայն ընդունելի, այլև մեծ հաշվով կարևորագույն նպատակ է հավասար ինքնիշխանության և շահերի փոխադարձ հարգանքի վրա հիմնված միջազգային հարաբերությունների համակարգը: Միանգամայն հասկանալի է, որ գործնական մակարդակում խոսքը բացարձակապես տարբեր քաշային կատեգորիաների մասին է և մեղմ ասած միամիտ է պատկերացնել, թե համաշխարհային ուժի կենտրոնները հավասարության սկզբունքով են վերաբերելու ավելի փոքր և համեստ ռեսուրսային պաշարով և բազայով սուբյեկտներին: Այդուհանդերձ, այդ պաշարի համեստությունը տվյալ սուբյեկտների համար առավել կարևոր է դարձնում թեկուզ դիվանագիտական, բայց հայեցակարգային ձևակերպումների ներքո առաջացող հնարավորությունները, որոնք թույլ կտան ավելացնել կենսական անհրաժեշտության հարցերի փաստարկելիության աստիճանը և դրանով իսկ՝ նաև հնարավորությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում