Գեղարքունիքի մարզում 2023 թվականի մարտի 31-ի առավոտվանից շարունակվում են ձյան տեղումները։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, մարզի միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ավտոճանապարհներին առայժմ ձնածածկույթ կամ մերկասառույց չի ձեւավորվել, ժամը 18-ի դրությամբ բոլոր ճանապարհները, այդ թվում եւ Վարդենյաց լեռնանցքը, բաց եւ երթեւեկելի են տրանսպորտային միջոցների համար։ Ձյան շերտը, 5-10 սանտիմետր հաստությամբ, առկա է ճանապարհների կողնակներում։ Ճանապարհաշինական կազմակերպությունները, ելնելով անհրաժեշտությունից, որոշակի հատվածներում իրականացնում են մաքրման եւ մշակման աշխատանքներ։