Մտահոգիչ իրավիճակ է. Ադրբեջանի վարքը շատ կանխատեսելի է. ինչ վարչական սահման, ինչ բանակցություն, Բաքուն քայլելով գալու է այնքան, որքան թույլ կտանք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
Փորձագետի խոսքով` Արցախին վերջնագրային տարբերակով ինտեգրային պայմանի պարտադրում է. «Բոլոր հնարավոր ուղղություններով Արցախի կապը Հայաստանի հետ կտրված է, Արցախը պաշարված է: Մեր ընդհանուր մոտեցումը եղել է` թույլ չտալ էսկալացիա: Մեր ընդհանուր մոտեցումը եղել է` թույլ չտալ էսկալացիա, բայց զուգահեռ հակաքայլեր են, նյարդերի պայքար: Ամեն անգամ էսկալացիան զիջումներով հետաձգելով` Ադրբեջանի համար այլ մարտավարություն ենք ապահովում: Նոր սահմաններ չեն լինելու. որևէ մեկը չի գալու մեր սահմանները պաշտպանի: Որևէ միջազգային մեխանիզմ Բաքվի դեմ չի աշխատելու, մենք պետք է պաշտպանենք մեր սահմանները»: