Հրդեհ է բռնկվել է Թբիլիսի կենտրոնում գտնվող «Ambassadori Tbilisi» հյուրանոցի վերջին հարկում, հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։
«Հրդեհի պատճառները պարզվում են, տեղում են հրշեջները»,- հայտնում է հեռուստաալիքը։
Վրացական ԶԼՄ-ները հայտնում են, որ հրդեհը տարածվել է հյուրանոցի ստորին հարկերում։ Քամին դժվարացնում է մարման աշխատանքները։ Նշվում է, որ մարդկանց տարհանում են, տուժածների մասին ինֆորմացիա տեղ չկա։
Նշվում է նաև, որ հյուրանոցի մոտակայքում Անչիխատի եկեղեցին է, ինչպես նաև տուրիստական փողոցներ։