Monday, 29 05 2023
Ինչ գնով է հաղթել Էրդողանը
ՀՀ տնտեսության համար ռիսկեր կան, աշխատանքներ պետք է տարվեն արևմտյան գործընկերների հետ
Ռուբեն Վարդանյանը քաղաքական հայտ է ներկայացրել և բորբոքում է կրքեր
Հրդեհ Արմավիր քաղաքում. այրվել է երկու վագոն-տնակ
08:30
Հայաստանի շախմատիստները հետապնդողների խմբում են. «Dubai Open 2023»
«Դաշտադեմ Ամրոց» պատմամշակութային արգելոցում մասնակի փլուզում է եղել
08:10
Հայաստանը կմասնակցի մարմնամարզության World Challenge Cup-ի ևս մեկ մրցաշարի
Գտնվում են տականքներ ու սրիկաներ, ովքեր փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից․ պետնախարար
Ինքս ինձ հաղթեցի․ նախարար
Ալիևի լպիրշ պահվածքին որևէ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ. Նորիկյան
Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը. ՄԻՊ
Այս մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, ապրելու, առաջ շարժվելու մեր կամքը. վարչապետ
Քաղաքական իրադրության փոփոխությունը Հայաստանում. համախմբումը լուծում չէ
Էմանուել Մակրոնը շնորհավորել է Ռեջեփ Էրդողանին
Պուտինը շնորհավորել է Էրդողանին
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
Էրդողանի վերընտրությամբ Թուրքիան չի կարող հաղթահարել այս ճգնաժամը
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Արտակարգ իրավիճակը չի բացառվում, մտահոգիչ է վաղվա Թուրքիայի արտաքին քաղաքականության հեռանկարը
Երևանի և վեց մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
Դժվար Թուրքիա ենք տեսնելու, բարդ օրեր են սպասվում
22:30
Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հոսպիտալացված է
Էրդողանը հավաքել է 53,41 տոկոս ձայն
Էրդողանը հայտարարել է Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ավարտի մասին
1918-ին քաղաքական դասի համար անկախությունը հեռու նպատակ էր, կարծում էին՝ ՌԴ-ից անկախ լինելով կմնանք մենակ
Ընդդիմադիր «Անկա». Քըլըչդարօղլուն առաջատար է
Էրդողանը նույնկերպ չի կարող շարունակել, ընտրություններից հետո մեծ կռիվներ կլինեն կուսակցությունների միջև
Ռեջեփ Էրդողանն արդեն շնորհավորանքներ է ստանում
Երկփեղկված Թուրքիայում սպասվում են ցնցումներ, ԱՄՆ-ից կախվածությունը կմեծանա
Մշակվել է քվեաթերթիկների 95.2 %-ը. Էրդողանն առաջատար է

Ադրբեջանի ԱԳՆ-ն Իրանին մեղադրել է երկրի դեմ սպառնալիքների և սադրանքների մեջ

Իրանից ավելի ու ավելի շատ սպառնալիքներ են տարածվում և ավելի շատ սադրանքներ են իրականացվում Ադրբեջանի դեմ: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

«Վերջին շրջանում Իրանից ավելի ու ավելի շատ սպառնալիքներ են հնչում մեր երկրի հասցեին, սադրանքներ են իրականացվում Ադրբեջանի դեմ։ Այդպիսի սադրանքներից են իրանական կողմի վարժանքները Ադրբեջանի հետ սահմանին, երեխաների մասնակցությամբ հակաադրբեջանական տեսահոլովակների ստեղծումն ու տարածումը, հարձակումը Թեհրանում մեր երկրի դեսպանատան վրա: Բացի այդ, քննության նախնական տվյալների համաձայն՝ պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի վրա վերջերս իրականացված ահաբեկչական հարձակման հետքերը նույնպես տանում են Իրան», – ասվում է Հաջիզադեի հայտարարության մեջ։

Հաջիզադեի խոսքով՝ Բաքուն վճռականորեն դատապարտում է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանիի հայտարարությունները։

«Նրա խոսքերը հերթական քայլ են ադրբեջանաիրանական հարաբերությունները ճգնաժամի հասցնելու ուղղությամբ», – հավելել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Իրանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Իսրայելի ռազմավարական գործընկերության համատեղ ծրագրերի առնչությամբ և պարզաբանումներ է պահանջել Բաքվից: Ըստ Քանաանիի՝ այդ համագործակցությունը «դավադրություն» է, որն Իսրայելը պատրաստում է Իրանի դեմ Ադրբեջանի տարածքում։

Բացի այդ, մարտի 28-ին Բաքվում մահափորձ է կատարվել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ։ Անհայտ անձը պատգամավորի տան դռան առջև ինքնաձիգից կրակել է նրա վրա: Մուստաֆան իր վրա արձակված երկու գնդակից վիրավորվել է, նրա կյանքին ոչինչ չի սպառնում։ Ֆազիլ Մուստաֆան հայտնի է որպես Իրանի իշխանությունների վարած քաղաքականության քննադատ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում