Tuesday, 06 06 2023
Մինասյանը կհանդիպի ԵԽ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները
Ի՞նչ է նշանակում՝ մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու
ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ
Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը
Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է
Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան
Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան
23:30
Մայք Փենսը կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում
Փաշինյանը՝ Ալիևի պրոպագանդայի թիրախում․ Էրդողանի ձեռքը սեղմելու արդյունքները
23:15
Հունգարիայի խորհրդարանը դեռ որոշում չի կայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում
ԱՄՆ-ն բերման է ենթարկում կողմերին․ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ ատոմակայանի կառուցման վերաբերյալ
Պատերազմ չի լինելու, քանի դեռ կան բանակցույթուններ․ ամփոփեով այցը Մոլդովա
Ադրբեջանի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար. Իրանում ՀՀ դեսպան
Իշխանությունն ու եկեղեցին պետք է դեմ դիմաց նստեն, երկխոսեն
Արցախի ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀԱՊԿ-ից պոկվելու ճիշտ պահն է, հետո չենք կարող այն «վաճառել» Արևմուտքին
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Թուրքիայի նոր կառավարության անդամներն Էրդողանի աշակերտներն են
«Քյարթու», կիսաքրեական վարքուբարքը պետության դեմ ուղղված երևույթ է
Ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Ավելի քանի 15 նոր արդիական լաբորատոր սարքավորումներ. նախարարի շրջայցը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում
«Հարբած» Երևան. Երևանի Գինու Օրեր 2023
Քերոբյանն ու չինական ընկերության ղեկավարությունը քննարկել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները
Հափշտակություն Արցախում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. ԱՀ ՔԿ
Իրանի քաղաքացին օժանդակել է մեկ այլ իրանցու՝ ՀՀ տեղափոխել 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց
Ավելի լավ է դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը. Քերոլայն Քոքսի նամակը՝ արցախցիներին

Իրանը բացատրություն է պահանջում Ալիևից. բանալին Էրդողանի ձեռքում է, իսկ ու՞մ ձեռքում է Էրոդողանը

Իրանի արտգործնախարարության խոսնակն անդրադառնալով Իսրայելի արտգործնախարարի՝ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ հանդիպումից հետո արած հայտարարությանը, թե պայմանավորվել է Ադրբեջանի հետ Իրանի դեմ միասնական ճակատով պայքարելու հարցում, նշել է, որ Ադրբեջանից ակնկալում են բացատրություն այդ կապակցությամբ: Իրանցի պաշտոնյան հայտարարել է, թե Իսրայելի նախարարի հայտարարությունը ևս մեկ ապացույց է, որ սիոնիստական ռեժիմը Ադրբեջանի տարածքը դիտարկում է Իրանի դեմ չարամիտ գործողությունների հենակետ, ավելացնելով, թե կարծում են, որ Ադրբեջանի կառավարությունը չի հայտնվի Իրանի և Ադրբեջանի ժողովուրդների դեմ գործող ուժերի թակարդում: Նա հիշեցրել է երկու ժողովուրդների պատմական ու կրոնական կապերը, միաժամանակ ասելով, որ Իրանը արել է ամեն ինչ՝ սիոնիստական» ծրագրերը տապալելու համար: Իրանի արտգործնախարարության խոսնակ Քանանիի այդ հայտարարություններում ուշադրության է արժանի Ադրբեջանի ժողովրդի հետ պատմական ու կրոնական կապերի հանգամանքը:

Իրանն ակնարկում է, որ Իսրայելի հետ Իրանի դեմ միասնական ճակատ կազմելու դեպքում Ադրբեջանի կառավարությունը կարող է ստանալ «կրոնական» պատասխան, այլ կերպ ասած՝ Թեհրանը կփորձի աշխուժացնել Ադրբեջանում կրոնական տրամադրությունները: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը շիա մահմեդականությամբ երկիր է, ինչը նույնն է Իրանի դեպքում: Միևնույն ժամանակ սակայն, այդ գործոնի ազդեցությունը թերևս բավականին չափազանցված է: Ընդհանրապես, Իրանի և Ադրբեջանի պարագայում իրավիճակն այդ առնչությամբ բավականին հակասական ու հարաբերական է և այդ իմաստով իհարկե առավել էական են քաղաքական ու տնտեսական հետաքրքրությունները, քան էթնոկրոնական շահերը: Այդ առումով, կայունության օգտին կարող է խոսել այն, որ Ադրբեջանի նախագահը թերևս ունի ողջախոհություն պատկերացնելու համար, որ Ադրբեջանն Իրանի դեմ պոլիգոն դարձնելու պարագայում, ավելի հավանական կլինի ոչ թե Իրանի ադրբեջանաբնակ տարածքները «յուրացնելու» արդյունքը, այլ ավիրածությունները, որ կարող են հետևել մեծ ապակայունացմանը: Ալիևին հետ պահողը գործնականում հենց դա է:

Մյուս կողմից, նա իհարկե չի կարող մերժել 44-օրյա պատերազմի գլխավոր պարտատերերից մեկին՝ Իսրայելին, ընդ որում ոչ միայն զուտ իր պարտքի բերումով, այլ նաև աշխարհաքաղաքական իրողությունների, որոնք Բաքվին ևս ստիպում են մանևրել: Ալիևը դրա շրջանակում փորձում է խաղալ, դրա շնորհիվ նաև ակնկալելով խուսանավել Իրանի դեմ պոլիգոն դառնալու հեռանկարից, առավել ևս այն պարագայում, որ էական խնդիրներով է զբաղված Բաքվի վերակացուն՝ Էրդողանը: Իսրայելը ներկայումս փորձում է օգտվել առավելապես հենց այդ՝ Էրդողանի զբաղվածության հանգամանքից: Էրդողանն իհարկե Իսրայելի արտգործնախարարի հայտարարությունից հետո արեց կարևոր ազդակը՝ քանի դեռ ինքը կա, թույլ չի տա Թուրքիան ներքաշել Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ: Իսկ, Ադրբեջանը դուրս բերել Իրանի դեմ, կնշանակի պատերազմ հրահրել նաև ՌԴ դեմ, ինչն արդեն անխուսափելի կարող է դարձնել Թուրքիա-ՌԴ բախումը: Ըստ այդմ, Էրդողանի հայտարարությունը գործնականում նաև այն մասին էր, որ թույլ չի տա Ադրբեջանը դարձնել Իրանի դեմ պոլիգոն: Այլ է հարցը, թե Էրդողանի համար դա որքանով է այսպես ասած կարմիր գիծ, և որքանով է նա պարզապես իր մեծ գինն ուզում այդ «թույլտվության» համար, որը ստանալուց հետո Ալիևին կտա հրամանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում