Եթե փորձենք գտնել, թե որն է եղել ԱԺ միջադեպի դրդապատճառը` չենք կարող գտնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նշեց, որ ընդդիմությանը հատուկ է խաթարել ու փչացնել ամեն ինչ. «Դաշնակ պատգամավոր Մհեր Սահակյանը առանց որևէ հիմնավորման հարձակվել Վարդանյանի վրա: Կասկածներ ունենք, որ դաշնակ պատգամավորը Վլադիմիր Վարդանյանին ձեռքով չի հարվածել: ԱԺ միջադեպի մասով ակնկալում ենք քրեաիրավական հետևանք, իսկ քաղաքական հետևանք միանշանակ լինելու է: Տեղի ունեցածը իր ողջ նկարագրությամբ հանցագործություն է, չի կարող անպատիժ մնալ: Զրո տոկոս պատճառ ունենք ներողամիտ լինել այն ընդդիմության նկատմամբ, որը դասվում է 5-րդ շարասյան շարքինԵթե այդ երիտասարդը խելացի գտնվի, ինքնակամ մանդատը վայր կդնի: Այդ անձնավորությունը ԱԺ-ում անելիք չունի»: