
Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասին Իսրայելի ԱԳ նախարարի հայտարարություններն Իրանի ԱԳՆ խոսնակը հերթական ապացույցն է անվանել նրա, որ Իսրայելը ձգտում է Ադրբեջանի տարածքը վերածել երկրի ազգային անվտանգության սպառնալիքի։ Իրանը խստորեն դատապարտել է այդ հայտարարությունները։
Մատնանշելով Իրանի և Ադրբեջանի միջև պատմական և կրոնական անքակտելի կապը՝ Քանանին հայտարարել է. «Իրանը միշտ փորձել է խափանել երկու հարևան երկրների միջև թշնամանք ստեղծելու՝ չարակամների ջանքերը, և Ադրբեջանի կառավարությունից նույնպես ակնկալվում է խուսափել երկու երկրների թշնամիների թակարդից։ Ակնհայտ է, որ Իրանը չի կարող անտարբեր մնալ Ադրբեջանի տարածքից իր դեմ Իսրայելի դավադրության նկատմամբ»։