Tuesday, 06 06 2023
Մինասյանը կհանդիպի ԵԽ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները
Ի՞նչ է նշանակում՝ մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու
ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ
Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը
Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է
Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան
Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան
23:30
Մայք Փենսը կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում
Փաշինյանը՝ Ալիևի պրոպագանդայի թիրախում․ Էրդողանի ձեռքը սեղմելու արդյունքները
23:15
Հունգարիայի խորհրդարանը դեռ որոշում չի կայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում
ԱՄՆ-ն բերման է ենթարկում կողմերին․ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ ատոմակայանի կառուցման վերաբերյալ
Պատերազմ չի լինելու, քանի դեռ կան բանակցույթուններ․ ամփոփեով այցը Մոլդովա
Ադրբեջանի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար. Իրանում ՀՀ դեսպան
Իշխանությունն ու եկեղեցին պետք է դեմ դիմաց նստեն, երկխոսեն
Արցախի ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀԱՊԿ-ից պոկվելու ճիշտ պահն է, հետո չենք կարող այն «վաճառել» Արևմուտքին
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Թուրքիայի նոր կառավարության անդամներն Էրդողանի աշակերտներն են
«Քյարթու», կիսաքրեական վարքուբարքը պետության դեմ ուղղված երևույթ է
Ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Ավելի քանի 15 նոր արդիական լաբորատոր սարքավորումներ. նախարարի շրջայցը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում
«Հարբած» Երևան. Երևանի Գինու Օրեր 2023
Քերոբյանն ու չինական ընկերության ղեկավարությունը քննարկել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները
Հափշտակություն Արցախում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. ԱՀ ՔԿ
Իրանի քաղաքացին օժանդակել է մեկ այլ իրանցու՝ ՀՀ տեղափոխել 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց
Ավելի լավ է դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը. Քերոլայն Քոքսի նամակը՝ արցախցիներին

Կովկասի կայունության՝ ՀԱՊԿ կարմիր գիծը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը, որը օրեր առաջ այցելել էր Երևան, մարտի 31-ին հայտարարել է, որ իրավիճակը Կովկասում լարված է և կա ապակայունացման ռիսկ: Միաժամանակ նա նշել է, թե կազմակերպությունը պատրաստ է մարտահրավերներին հակազդելուն և խնդիրները լուծելու համար մշակված համատեղ մեխանիզմները կիրառելուն: Նկատի ունի՞ Տասմաղամբեկովը այն առաջարկը, որ ՀԱՊԿ-ը արել էր Հայաստանին, թե՞ խոսքն ավելի լայն մեխանիզմների կիրառության մասին է: Այդ հանգամանքը սակայն այս պարագայում թերևս դետալ է:

Խնդիրն այն է, որ ՀԱՊԿ-ին հուզողն իհարկե ոչ այնքան Հայաստան-Ադրբեջան ապակայունացումն է, որքան դրա հետևանքով ռեգիոնալ մեծ պայթյունը, ինչը կարող է բերել մեծ իմաստով ստատուս-քվոյի փոփոխության և փլուզել արդեն անվտանգային մի ամբողջ շղթա, որը էապես առնչվում է ՀԱՊԿ շահերի շրջանակին: Խոսքը տվյալ դեպքում արդեն ոչ միայն Կովկասի մասին է, այլ նաև կենտրոնասիական ռեգիոնի, որտեղ ՀԱՊԿ շահերն առավել կենսական են:

Բանն այն է, որ ՀԱՊԿ անդամ կենտրոնասիական երկրները՝ Ղազախստանը, Տաջիկստանը, Կիրգիզիան, Կովկասի իրավիճակով կարող են հետաքրքրված լինել այնքանով, որքանով այդ իրավիճակն այսպես ասած պլացդարմ է կենտրոնասիական ռեգիոնի կայունության համար: Իսկ կենտրոնասիական ռեգիոնում կա առայժմ զգալիորեն «խուլ», սակայն բավականին ուժգին լարման լիցքեր պարունակող դիմակայություն Արևմուտքի՝ մի կողմից, և ՌԴ ու Չինաստանի միջև՝  մյուս կողմից: Իսկ այստեղ, իսլամական ծայրահեղության աշխուժացումը փորձագետները դիտարկում են հնարավոր գործիք ՌԴ և Չինաստանի դեմ: Կենտրոնասիական ռեգիոնի երկրներն այդ իմաստով  կանհանգստանան այն դեպքում, երբ այդ պլացդարմը լինի փլուզման վտանգի առաջ: Խոսքն իհարկե այդ երկրների կառավարող վերնախավերի մասին է, որոնք ունեն մշտական մի տագնապ՝ իրենց գոտիներում իսլամական ծայրահեղության աճ, ինչը կսպառնա իրենց իշխանությանը: Իսկ այդ ռիսկը զգալիորեն կախված է կենտրոնասիական ռեգիոնի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակով, որտեղ կա շահագրգիռ խաղացողների բավականին բազմազան շրջանակ: Այդ իմաստով, Կովկասի աշխարհաքաղաքական կայունությունը ունի կենտրոնասիական ռեգիոնի համար որոշակի «ստաբիլիզատորի» նշանակություն: Հակառակ պարագայում, լոկալ ռիսկերի հանգամանքը որևէ կերպ պատասխանատվության որևէ աստիճանի չի մոտիվացնելու Ադրբեջանի հետ միևնույն՝ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ Ղազախստանին ու Կիրգիզիային: Միևնույն ժամանակ, այդ տեսանկյունից իհարկե առանցքային է լինելու այն, թե Կովկասի կայունության խնդիրը ինչ ընկալման է արժանացնելու Էրդողանը, որը պատրաստվում է մայիսի 14-ի նախագահի «կենաց-մահու» ընտրությանը և դրան ընդառաջ մի կողմից Արևմևտքին է անում ռեվերանսներ, մյուս կողմից՝ Ռուսաստանին: Առանցքային է լինելու, թե ի վերջո ու՞մ է Էրդողանը պարտք մնալու բավականին բարդ ներքին պայմաններում նախագահի պաշտոնը պահելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում