Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն անդրադարձել է Իրան-Հայաստան գործակցությանը և Իրանի տարածաշրջանային գործունեությանը։
Հաջիզադեն, մասնավորապես, հայտարարել է. «Այսօր իրանա-հայկական եղբայրությունը շարունակում է սպառնալիք մնալ ողջ տարածաշրջանի համար։ Վերջին 30 տարվա ընթացքում Իրանը գործնականում աչք է փակել Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի վրա»։