ՀՀ իշխանության դիրքորոշումն ու բացատրությունը ոչ մի ձևով չի տեղավորվում տրամաբանության մեջ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախյան շարժման մասնակից, հասարակական գործիչ Գագիկ Ավանեսյանը:
Ավանեսյանը թերահավատ է, որ Լաչինի միջանցքը կբացվի․ «Շրջափակման օղակը մեծանում է: Արցախի բնակչության մեջ ներշնչվում է ապագայի հանդեպ հույսի մարում: Արցախի բնակչությունը պայքարի ողջ բեռը վերցրել է իր վրա՝ առանց քաղաքական աջակցության»: