Monday, 05 06 2023
19:50
ՆԱՏՕ-ն ծրագրում է ընդլայնել կենտրոնակայանը Բրյուսելում
Վրաստանում ծրագրում են Թբիլիսիի մոտ նոր միջազգային օդանավակայան կառուցել
19:30
Լիտվայում մեկնարկել են միջազգային ծովային զորավարժությունները
Գայանե Հակոբյանը չպետք է մնա կալանքի տակ. պաշտպան
19:20
Իրանի ԱԳՆ-ն հաստատել է Էր Ռիադում դեսպանատան վերաբացման մասին լուրերը
Էրդողանը փոխում է կառավարությունը․ ինչ սպասել թուրքական նոր կաբինետից
19:10
Մրցանակ՝ «կանաչ» առևտրի և «կանաչ» տնտեսությունների զարգացմանը նպաստելու համար
Հայաստանին փրկում է ՌԴ-ի հետ ընդհանուր սահման չունենալու հանգամանքը
Ամփոփելով հետմիջօրեն Վոլոդյա Մուշեղյանի և Սագօ Արեանի հետ
18:50
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Հունիս 5, 2023
«Հաղթանակ» զբոսայգում կոռուպցիոն նոր դեպք է բացահայտվել
18:45
Բալթյան նավատորմի ավելի քան 3500 զինվորականներ և 40 նավեր օպերատիվ վարժանքներ են սկսել
Գայանե Մարտիրոսյանը կալանավորվեց
Ոստիկաննների՝ «տղայական» ռազբորկայի մեջ մտնելը տոտալ անպատժելիության հետևանք է
18:30
Ուլյանովսկում և Սամարայում սիդրով թունավորման զոհերի թիվը հասել է 11-ի
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը
18:15
Էր Ռիադում Իրանի դեսպանությունն իր աշխատանքը կվերսկսի հունիսի 6-ին. AFP
Պետք է հստակեցվի՝ ինչ ձևաչափով է լինելու Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը
18:09
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
Հանրության ամենօրյա ներքին պատվազրկման հետևանքը
Գայանե Մարտիրոսյանը կալանավորվեց
17:45
Սենեգալում բախումների հետևանքով կա 16 զոհ, 350-ից ավելի վիրավոր
Չեմ օգտվում ՊՊԾ-ից, եթե ինչ-որ պահի իրենք պահպանում են անվտանգությունս, իրենց որոշումն է․ Աշոտ Փաշինյան
17:30
ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Թուրքիայի նոր ԱԳ նախարարին
Հորդոր՝ Մալաթիա-Սեբաստիայի բնակիչներին
Էս հանցանքի համար 4-8 տարի էր հասնում, տնային կալանքը, ըստ իս, մեղմ է. Աշոտ Փաշինյան
Սևանա լճի մակարդակը մայիսի 29-ից հունիսի 4-ը բարձրացել է 2սմ-ով
Վարդավառի լճում թթվածինը բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար․ հետազոտության արդյունքներ
Գրանցվել է 820 ահազանգ. Արցախի ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Ֆրանսիայի կովկասյան առերեսումը Սյունիքում

Ով հարձակվի Սյունիքի վրա՝ կհարձակվի իմ շրջանի վրա, Հայաստանում հայտարարել է Ֆրանսիայի Օվերն-Հռենոս-Ալպեր շրջանի ղեկավար Լորան Վոքեն, որը այց է կատարել Հայաստան, որի շրջանակում ոչ միայն եղել է Սյունիքում, այլ Երևանում հանդիպել նաև Արցախի արտգործնախարարի հետ: Լորան Վոքեն ներկայացնում է Ֆրանսիայի Հանրապետական կուսակցությունը: Նրա այցը Հայաստան փաստացի նախորդում է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնայի ռեգիոնալ այցին, որը ծրագրվում է ապրիլի սկզբին: Ֆրանսիայի նախարարը հայտնել էր, որ ծրագրում է լինել Երևանում ու Բաքվում՝ խաղաղ կարգավորման Ֆրանսիայի մոտեցումները վերհաստատելու համար:

Կասկած չկա, որ Կատրին Կոլոնան փորձելու է իրականացնել ռեգիոնալ բալանսավորված այց: Դրանից առաջ Հայաստան է այցելում Ֆրանսիայի խոշորագույն ռեգիոններից մեկի ղեկավարը, որը ներկայացնում է նաև առաջատար կուսակցություններից մեկը: Ի դեպ, 2021  թվականին հենց այդ կուսակցությունից՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսն էր, որ այցելել էր Արցախ, հանդիպել Արցախի նախագահի հետ: Այդպիսով, Ֆրանսիայի Օվերն-Հռենոս-Ալպեր շրջանի ղեկավարի այցը Հայաստան ֆրանսիական քաղաքականության նուրբ ակնարկ է՝ նախարար Կոլոնայի այցից առաջ, թե՞ այստեղ արտահայտվում է նաև ներֆրանսիական որոշակի մրցակցություն, որը պայմանավորված է արդեն երկրի ներքաղաքական իրավիճակով: Իսկ այն բավականին բարդ է, կապված կենսաթոշակային ռեֆորմի հետ, որի հարցում Հանրապետական կուսակցությունը կարծես թե ձեռնպահ է մնում նախագահ Մակրոնի առաջնորդած մեծամասնությանն աջակցելուց: Իսկ Ֆրանսիայի ներքաղաքական իրողություններում հայկական համայնքի տրամադրությունները նշանակալի են, և՝ ինչպես առիթ եմ ունեցել ասելու, այստեղ խնդիրը լոկ թվաքանակը չէ, որը ընդհանուր պատկերում այնքան էլ շոշափելի չէ:

Խնդիրն այն է, որ Ֆրանսիայի հայ համայնքը աչքի է ընկնում թե կազմակերպական, թե որակական, թե նաև իր ինքնությամբ հանդերձ՝ ֆրանսիական կյանքին ինտեգրվածության պատկառելի մակարդակով և որակով: Միևնույն ժամանակ, թերևս մոլորություն կլինի կարծել, որ այստեղ է պետք փնտրել Վոքենի Հայաստան այցի ամբողջ շարժառիթը: Ֆրանսիայի ուշադրության «բազմազան» աճը պայմանավորված է անշուշտ դիվանագիտական աշխուժության և ինտենսիվության այն աճով, որ առկա է ռեգիոնում և դրա շուրջ, ու Փարիզը, գերզբաղված լինելով ներքին խնդիրներով, այդուհանդերձ անհրաժեշտ է համարում նվազագույն քայլեր՝ կարևորագույն ծավալումներից հետ չմնալու համար: Այդ ամենով հանդերձ, հայտարարությունը, թե Սյունիքի վրա հարձակվողը կհարձակվի Օվերն-Հռենոս-Ալպերի վրա, էապես զգայական է, հատկապես այն պարագայում, երբ Ֆրանսիան անցնող շաբաթների ընթացքում փաստացի խոսում էր իր համար ավանդական ազդեցության գոտի՝ հյուսիսաֆրիկյան շրջաններում ներկայության և ազդեցության տրանսֆորմացիայի մասին: Կովկասում ազդեցության ուժային ռեսուրս Ֆրանսիան չունի, ըստ այդմ, իրենց ողջունելիությամբ հանդերձ, այդօրինակ հայտարարությունները Հայաստանի համար չեն պարունակում առարկայական քաղաքական ռեսուրս և գործիքակազմ: Այլ հարց է, որ ֆրանսիական ռեգիոնը Սյունիքի հետ գործակցության շրջանակում իրականացնի տնտեսական, հասարակական նշանկության ծրագրեր, Սյունիքի անվտանգության հարցին նպաստելով այդ կերպ, եթե իհարկե կա դրա հնարավորությունը և ռեսուրսը, հաշվի առնելով նույն Ֆրանսիայի համար տնտեսական բարդություններն ու դժվարությունները: Խոշոր հաշվով, Կովկասում որոշակի բազմավեկտոր հարմարավետ խաղ կառուցելու Փարիզի մտադրությունները բախվում են բևեռացնող իրականությանը և այդ իմաստով ընտրության առաջ բերում Ֆրանսիային՝ ու՞մ է Փարիզն ընտրելու այս ուղղությամբ առանցքային խաղընկեր, առանց որի հնարավոր չէ մնալ խաղի մեջ՝ ռուս-իրանակա՞ն, թե՞ ամերիկա-բրիտանական տանդեմին, այդ սահմանումների իհարկե որոշակի հարաբերականությամբ հանդերձ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում