Լաչինը կորցնում է իր քաղաքական նշանակությունը, Ադրբեջանի ռազմավարությունն է՝ իչիք դարձնել Արցախի սուբյեկտայնության վերջին փշուրները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը:
Բաղդասարյանի խոսքով՝ ֆորմալ առումով Լաչինի միջանցքը կոչվելու է միջանցք․ «Ադրբեջանը սպասում է նոր ճանապարհին և 2025-ին ռուս խաղաղապահներին կասի՝ ցտեսություն: Պաշտոնական խողովակներով չկա հաղորդակցություն տեղի ղեկավարների հետ: Լաչինի արգելափակման հետ կապված լուրջ խնդիրներ կան: Գետնի վրա ժամ ժամի փոխվում է ստատուս քվոն, որը ձեռնտու է Ադրբեջանին: Արցախի բնակչության նկատմամբ պատանդառման քաղաքականություն է»: