Tuesday, 06 06 2023
Մինասյանը կհանդիպի ԵԽ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները
Ի՞նչ է նշանակում՝ մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու
ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ
Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը
Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է
Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան
Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան
23:30
Մայք Փենսը կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում
Փաշինյանը՝ Ալիևի պրոպագանդայի թիրախում․ Էրդողանի ձեռքը սեղմելու արդյունքները
23:15
Հունգարիայի խորհրդարանը դեռ որոշում չի կայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում
ԱՄՆ-ն բերման է ենթարկում կողմերին․ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ ատոմակայանի կառուցման վերաբերյալ
Պատերազմ չի լինելու, քանի դեռ կան բանակցույթուններ․ ամփոփեով այցը Մոլդովա
Ադրբեջանի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար. Իրանում ՀՀ դեսպան
Իշխանությունն ու եկեղեցին պետք է դեմ դիմաց նստեն, երկխոսեն
Արցախի ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀԱՊԿ-ից պոկվելու ճիշտ պահն է, հետո չենք կարող այն «վաճառել» Արևմուտքին
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Թուրքիայի նոր կառավարության անդամներն Էրդողանի աշակերտներն են
«Քյարթու», կիսաքրեական վարքուբարքը պետության դեմ ուղղված երևույթ է
Ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Ավելի քանի 15 նոր արդիական լաբորատոր սարքավորումներ. նախարարի շրջայցը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում
«Հարբած» Երևան. Երևանի Գինու Օրեր 2023
Քերոբյանն ու չինական ընկերության ղեկավարությունը քննարկել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները
Հափշտակություն Արցախում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. ԱՀ ՔԿ
Իրանի քաղաքացին օժանդակել է մեկ այլ իրանցու՝ ՀՀ տեղափոխել 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց
Ավելի լավ է դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը. Քերոլայն Քոքսի նամակը՝ արցախցիներին

Մեր բախտը բերել է, եթե Բաքուն փորձի միջանցք ստանալ՝ Իրանն առանց հապաղելու կհարվածի. Բեգիջանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը։

-Տիկին Բեգիջանյան, Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը Մոսկվայում իր ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ առաջիկա ժամանակահատվածում կարող է ստորագրվել Իրանի ու Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս մասին, Հայաստանին այսպիսի հեռանկարը ձեռնտո՞ւ է ։

Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, իսկ Իրանը՝ հարևան երկիր։ Եթե ռուս-իրանական հարաբերությունները  նոր փուլ անցնեն, ապա մեր պարագայում հնարավոր են տնտեսական բարենպաստ հնարավորություններ։ Սա իհարկե այն պարագայում՝ եթե մենք ցանկանանք օգտվել ստեղծված հնարավորություններից։ Իրանը մշտապես և վերջին շրջանում՝ հատկապես, ձգտում է որքան հնարավոր է Հայաստանի հետ սերտացնել փոխհարաբերությունները։ Մինչև հիմա այդ հարաբերությունները ամենաբարձր մակարդակի վրա չեն, սխալներ եղել են երկու կողմերից էլ։

Պետք է արձանագրել նաև, որ ռուս-իրանական հարաբերությունները սերտանում են զարգացումների բերումով։ Այս պահի դրությամբ փոխհարաբերությունները շահի վրա են հենված, այժմ Ռուսաստանի ու Իրանի շահերը համընկնում են։ Ներկա դրությամբ և՛ տարածաշրջանում և՛ տարածաշրջանից դուրս ռուս-իրանական շահերը համընկնում են, եթե համընկնում են՝ երկրներն այդ առիթն օգտագործում են։

-Լավրովը նաև նշեց, որ Մոսկվան կփորձի նպաստել, որպեսզի հարթվեն Թեհրան-Բաքու վերջին շրջանի հակասությունները։ Արդյոք հնարավոր է հարթել դրանք, Ռուսաստանը կարո՞ղ է այս հարցում դերակատարություն ունենալ։

Այդ  լարվածությունը դարձյալ Իսրայելի ու Ադրբեջանի շահերի հետևանք է, որովհետև Իսրայելն անթաքույց հայտարարում է, որ կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներին։ ԱՄՆ-ն դրան այդքան կողմնակից չէ ներկա դրությամբ։ Թուրքիան ներկա պահին զբաղված է ընտրություններով, երկրաշարժի հետևանքների վերացումով, այս հարցում նա հազիվ թե դերակատարություն ունենա։ Բացառված չէ, որ Ռուսաստանն այս հարցում միջամտություն ունենա, գուցե Ալիևն էլ այն վիճակում է, որ իրեն  պետք է ինչ-որ մեկի աջակցությունը՝ լարվածությունը թուլացնելու համար։ Իրանն իր ազգային շահերի հարցում երբեք որևէ մեկին զիջման չի գնա։ Տվյալ դեպքում՝ Ալիևի ցանկացած քայլ միջանցք բացելու հետ կապված կառաջացնի Իրանի հակազդեցությանը։ Իրանն առանց հապաղելու կհարվածի Բաքվին, իսկ Ադրբեջանն Իրանի դեմ ոչինչ չի կարողանա անել՝ անգամ եթե Իսրայելն օգնի։ Իրանը պատրաստ է դրան․ մեր բախտը բերել է միայն նրանով, որ Իրանն իր շահերը պաշտպանում է ու մեր շահերն ընդհանուր են։ Մենք պետք է այդ առիթն օգտագործենք, մինչդեռ այժմ չենք օգտագործում։ Համենայնդեպս՝  Աբդոլլահիանը Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ շեշտեց, որ Իրանը  աշխարհաքաղաքական սահմանների որևէ փոփոխություն չի հանդուրժի տարածաշրջանում։ Այսինքն՝ որքան էլ մեր հարաբերությունները լարված են  Ռուսաստանի հետ, ինչ-որ տեղ Ռուսաստանի շահերը համընկնում են Իրանի շահերի հետ ու կարծում եմ՝ Ռուսաստանը պաշտպանում է Իրանի այդ տեսակետը։

-Հանդիպմանը խոսք գնաց նաև «3+3» ձևաչափի առաջիկա հանդիպումն Իրանում անցկացնելու մասին։ Ինչու՞ է Թեհրանին պետք այս ձևաչափը։

-Իրանը մշտապես ունեցել է այն տեսակետը, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծեն հենց տարածաշրջանի երկրները։Ես  այս ձևաչափի հետ կապված լավատեսական կարծիք երբեք չեմ ունեցել, որովհետև այնտեղ հակասական շահեր են։  Վրաստանը շահագրգիռ է Հայաստանով ճանապարհ դեպի Սև ծով-Պարսից ծոց։ Իսկ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը լիովին հակասում են Հայաստանի, Վրաստանի, Իրանի շահերին։ Ռուսաստանն էլ ունի ընդհանուր շահեր Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, բայց բոլոր դեպքերում՝ նաև Իրանի հետ։ Այս պարագայում Իրանն ավելի վստահելի, ավելի հավատարիմ գործընկեր է, քան Թուրքիան։ 2016 թվականին, երբ Թուրքիայում հեղաշրջում եղավ, Էրդողանի ինքնաթիռը երկնքում մոլորված չգիտեր ինչ աներ, իրանական ինքնաթիռներն են նրան ուղեկցել ու ապահով հասցրել, Էրդողանին փրկել։ Իրանական ԶԼՄ-ները հիմա են այդ մասին գրում, քանի որ կան հակասություններ։ Սակայն դրանից հետո Էրդողանն Իրանին ինչ ասեց չասաց, ինչ ասես՝ պահանջեց։ Ես որևէ մարդու դեմ ոչինչ չունեմ, բայց պատմությունը ցույց է տալիս, որ թուրքերը որևէ մեկի նկատմամբ հավատարմություն ու երախտագիտություն չունեն՝ առավել ևս այն երկրների, որոնց ոչնչացումն են երազում։Ես չեմ պատկերացնում, թե ոնց կարելի է թուրքի հետ այս պայմաններում բարեկամանալ։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում