Կառավարության հինգշաբթի օրվա նիստում քննարկվելու է մի շարք օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու առաջարկության որոշման նախագիծ, որով նախատեսվում է խստացնել ծխախատի իրացման ու շրջանառության հետ կապված պայմանները: Նախագծի հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է, որ 2004 թ. դեկտեմբերի 24-ին ԱԺ-ն ընդունել է «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, սակայն մի շարք պատճառներով օրենքն ընդունելուց հետո ծխախոտի սպառումը ոչ միայն չի պակասել, այլ ավելացել է: