Friday, 09 06 2023
Ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած զինծառայողները կմեկնեն զորամասեր
Բաքուն տապալեց ԱՄՆ-ի միջնորդությունը․ հանդիպում չի լինի
«Պարզվել է՝ կան փակ ու չբնակեցված բնակարաններ, պատկերը մտահոգիչ է»․ Արցախի պետնախարար
Ցանկացած իրավիճակում ՀՀ դիրքորոշումը հակված է խաղաղության տարածմանը․ Եղոյանը հանդիպել է հայ և արտասահմանցի ուսանողների հետ
Ոստիկանության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միավորման արդյունքում կձևավորվի ՆԳՆ կրթահամալիր
Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալն աճել է, ամենաշատը ստացվել է ԱՄՆ-ից
ՀՀ ՆԳ նախարարը և ԳԴՀ դեսպանը քննարկել են միգրացիոն գործընկերության համաձայնագիր կնքելու հնարավորությունը
ՀԽՀԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստման մանրամասներ
Հայաստանում շինարարության ծավալն աճել է 16 տոկոսով
23:00
ԱՄՆ-ն հարյուրավոր հրշեջների և տեխնիկա է ուղարկել Կանադա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար. Բայդեն
22:45
«Ուկրաինայի ապառազմականացումը անհրաժեշտ է թե՛ Ռուսաստանի, թե՛ ՀԱՊԿ-ի համար». Պատրուշև
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Արցախի պաշտպանության նախարարություն
Կան նաև այլ ձևաչափեր, որտեղ կարող է լուծվել հայ ռազմագերիների հարցը
22:15
ՀԱՊԿ-ի երկրները մտադիր են ավելացնել տարբեր մակարդակի համատեղ զորավարժությունների քանակը
Ադրբեջանը երբեք չի դառնա ԵԱՏՄ անդամ, բայց կշարունակի խաղալ
21:50
ԱՄՆ-ն 150 մլն դոլար կհատկացնի Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համար
15-ամյա գյուղացին ծալովի դանակով խփել է 52-ամյա կնոջ դաստակին
Շոյգուն հայտնել է հունիսի 7-ին Ուկրաինայի ԶՈւ կորուստների մասին
Սերժ Սարգսյանի եղբոր միլիոնատեր աղջկանից պահանջվում է բռնագանձել ապօրինի եկամուտներն ու գույքը
«Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման ժամկետները հստակեցվում են». Ադրբեջանի ԱԳՆ
Բանակցային այս ինտենսիվությունը ապակառուցողական կողմի համար հանգեցնելու էր ճգնաժամային կետի
20:50
Հռոմի Պապի վիրահատությունը անցել է առանց խնդիրների
20:40
ԱՄՆ-ն, Ճապոնիան և Թայվանը օնլայն կկիսվեն ԱԹՍ-ների տվյալներով
Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը հետաձգելու մասին
Քաղաքացին կարող է փոխել կենսաթոշակը վճարող բանկը՝ դիմում ներկայացնելով նաև առցանց եղանակով
Vans-ը փակում է խանութները Ռուսաստանում
20:00
Աֆղանստանում 16 մարդ է զոհվել փոխնահանգապետի հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած պայթյունից
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը

Անպայման պետք է կամ բերքը ապահովագրել, կամ եկամուտը, որպեսզի գյուղացին շահագրգռություն ունենա

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է հնարավոր ցրտահարությանը և ձեռնարկվող միջոցառումներին։ Նրա խոսքով՝ եթե գյուղացին չապահովագրի բերքը, կա՛մ պետք է ծխածածկույթով պատի դաշտը, կա՛մ իմանա՝ ցրտահարվելու է։ Կառավարությունը հորդորում է ավելի գրագետ վարել իրենց տնտեսությունները, ֆերմերային տնտեսությունները նույնպես բիզնես են, իսկ բիզնեսի մեջ կան ռիսկեր, իսկ գլխավոր ռիսկը եղանակային պայմաններն են։ Հետևաբար ճիշտը բերքն ապահովագրելն է, հատկապես, որ գուղապահովագրության համակարգի կայացումը սուբսիդավորում են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կառավարության նիստին անդրադարձել է եղանակային փոփոխություններին և հանձնարարել, որ գյուղացիական տնտեսությունների հետ աշխատելով այնպես անեն, որ ռիսկերը հնարավորինս կառավարելի լինեն, որպեսզի ցրտահարումներ կամ չլինեն կամ նվազագույն աստիճանի հասցվեն։

Այս առնչությամբ, Գյուղատնտեսության նախկին փոխնախարար, գյուղատնտես Գառնիկ Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ գյուղապահովագրությունը շատ կարևոր խնդիր է, որը պետությունը լուծեց և որին պետական աջակցություն կա: «Դա սպասված որոշում էր, բայց անկատար է, պրակտիկ կյանքից կտրված է: Հիմա ընդամենը ծախսերն են ապահովագրում, որը չի կարող մոտիվացնել գյուղացիներին: Այն էլ տարվա ավարտից հետո պետք է ընդհանուր արդյունքներ հաշվարկելով, գնահատելով նոր փոխհատուցման հարցը լուծվի: Դա լուրջ խնդիր է: Եթե, ենթադրենք գիտես, որ ցանքատարածքը կամ այգին 100 տոկոսով վնասվել է, դա ակնհայտ է, ինչո՞ւ հենց սկզբնական փուլում փոխհատուցման խնդիրը չենք լուծում, որովհետև գյուղացին պետք է շարունակի աշխատանքները այգու խնամքի վրա, ծախսեր պետք է անի, ստիպված պետք է գնա վարկ վերցնի, որ կարողանա իր աշխատանքները կատարել: Իսկ միգուցե ապահովագրական ընկերությունները հասցված վնասը նախնական գնահատելուց հետո նախնական ինչ-որ վճար կատարեն, իսկ արդեն տարվա վերջում, բերքահավաքից հետո ամփոփվի և ամբողջությամբ ծախսերի փոխհատուցումը կատարվի»:

Նախկին փոխնախարարը նկատեց, որ պարզից էլ պարզ է, որ ապահովագրական ընկերություններն առանձնապես շահագրգռված չեն ապահովագրելու գյուղացուն, երևի ավելի կարևոր ու եկամտաբեր ոլորտներ կան:

«Անպայման պետք է կամ բերքը ապահովագրել, կամ եկամուտը, որպեսզի գյուղացին շահագրգռություն ունենա, նաև պետք է բացատրական աշխատանքներ տանել, հանդիպել մարդկանց հետ գյուղերում, ներկայացնել կոնկրետ օրինակներով, կոնկրետ փաստերով, որպեսզի մարդկանց մոտ համոզմունք առաջանա: Անվստահության որոշակի բաժին կա, որ ի սկզբանե մարդիկ չեն ուզում գնալ ապահովագրության: Պետք է ամեն ինչ անել, որ չձախողվի այդ կարևոր համակարգի ներդրումը, որը շատ խնդիրներ կարող է լուծել: Պետք է բարեփոխել, կատարելագործել, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել այդ հնարավորությունից»,-ընդգծեց Գառնիկ Պետրոսյանը:

Նա նաև բացասական գնահատեց այն, որ տեղերում խորհրդատվական կառույցները վերացվեցին. «Դրանք շատ կարևոր խնդիր էին լուծում նաև այս պայմաններում ամենուրեք յուրաքանչյուր խորհրդատուն իր տարածքներն ուներ, խորհուրդներ էին տալիս՝ ինչպես կարելի է կազմակերպել ցրտահարությունից խուսափելու համար ծխեցման աշխատանքները: Օրինակ, մարդիկ, անտեղյակ ձևով մի քանի տեղ կուտակում են անում այրվող նյութերի ու հետո դա հրկիզում են, խարույկ են վառում, որը որևէ արդյունք չի կարող տալ: Բայց եթե ճիշտ, գրագետ կազմակերպվի ծխեցումը, հատկապես -1-2 աստիճանի պայմաններում, էականորեն կարելի է վնասները կանխել»,-ընդգծեց նախկին փոխնախարարը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում