Ադրբեջան-Արցախ-Հայաստան-Իրան-Նախիջևան տարածքները կարող են դառնալ նոր կոնֆլիկտածին տարածք, որտեղ պատերազմը կլինի տևական: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԼՂ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
Մելիքյանը կարծում է, որ իրականում տարածաշրջանը նախապատրաստում են նոր հակամարտության. «Տարածաշրջանում նոր կոնֆլիկտ է հասունանում, որը կլինի տևական, թիրախը Իրանն է: Էսկալացիան կխառնի ամեն ինչ, զանազանել որտեղ է Արցախի տարածքը, որտեղ հայաստանինը դժվար կլինի: Տարածաշրջանում ռազմական էսկալացիա լինելու դեպքում չի լինի անձեռնմխելի տարածք»: