Սեպտեմբերյան ագրեսիայի կանգնացնողը ԱՄՆ-ն էր, որից հետո էլ ԵՄ-ն ուղարկեց դիտորդներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Մելիքյանը կարծում է, որ պետք է երախտապարտ լինենք Արևմուտքին, սեպտեմբերյան ագրեսիան կանգնեցնելու համար. «Արևմուտքը ցույց տվեց, որ իրենց համար ժողովրդավարական ուղի բռնած Հայաստանը ուշադրության կարիք ունի և պետք է ստանա»: