Friday, 09 06 2023
Ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած զինծառայողները կմեկնեն զորամասեր
Բաքուն տապալեց ԱՄՆ-ի միջնորդությունը․ հանդիպում չի լինի
«Պարզվել է՝ կան փակ ու չբնակեցված բնակարաններ, պատկերը մտահոգիչ է»․ Արցախի պետնախարար
Ցանկացած իրավիճակում ՀՀ դիրքորոշումը հակված է խաղաղության տարածմանը․ Եղոյանը հանդիպել է հայ և արտասահմանցի ուսանողների հետ
Ոստիկանության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միավորման արդյունքում կձևավորվի ՆԳՆ կրթահամալիր
Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալն աճել է, ամենաշատը ստացվել է ԱՄՆ-ից
ՀՀ ՆԳ նախարարը և ԳԴՀ դեսպանը քննարկել են միգրացիոն գործընկերության համաձայնագիր կնքելու հնարավորությունը
ՀԽՀԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստման մանրամասներ
Հայաստանում շինարարության ծավալն աճել է 16 տոկոսով
23:00
ԱՄՆ-ն հարյուրավոր հրշեջների և տեխնիկա է ուղարկել Կանադա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար. Բայդեն
22:45
«Ուկրաինայի ապառազմականացումը անհրաժեշտ է թե՛ Ռուսաստանի, թե՛ ՀԱՊԿ-ի համար». Պատրուշև
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Արցախի պաշտպանության նախարարություն
Կան նաև այլ ձևաչափեր, որտեղ կարող է լուծվել հայ ռազմագերիների հարցը
22:15
ՀԱՊԿ-ի երկրները մտադիր են ավելացնել տարբեր մակարդակի համատեղ զորավարժությունների քանակը
Ադրբեջանը երբեք չի դառնա ԵԱՏՄ անդամ, բայց կշարունակի խաղալ
21:50
ԱՄՆ-ն 150 մլն դոլար կհատկացնի Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համար
15-ամյա գյուղացին ծալովի դանակով խփել է 52-ամյա կնոջ դաստակին
Շոյգուն հայտնել է հունիսի 7-ին Ուկրաինայի ԶՈւ կորուստների մասին
Սերժ Սարգսյանի եղբոր միլիոնատեր աղջկանից պահանջվում է բռնագանձել ապօրինի եկամուտներն ու գույքը
«Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման ժամկետները հստակեցվում են». Ադրբեջանի ԱԳՆ
Բանակցային այս ինտենսիվությունը ապակառուցողական կողմի համար հանգեցնելու էր ճգնաժամային կետի
20:50
Հռոմի Պապի վիրահատությունը անցել է առանց խնդիրների
20:40
ԱՄՆ-ն, Ճապոնիան և Թայվանը օնլայն կկիսվեն ԱԹՍ-ների տվյալներով
Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը հետաձգելու մասին
Քաղաքացին կարող է փոխել կենսաթոշակը վճարող բանկը՝ դիմում ներկայացնելով նաև առցանց եղանակով
Vans-ը փակում է խանութները Ռուսաստանում
20:00
Աֆղանստանում 16 մարդ է զոհվել փոխնահանգապետի հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած պայթյունից
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը

Ոլորտն ազատականացվում է․ սակագնի բարձրացում չի կանխատեսվում, նոր սպառողների համար միացման արժեքն է բարձրանում

Այս տարվա ապրիլի 1–ից էլեկտրական ցանցին միանալու վճարումները թանկացել են Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ։ ՀԾԿ հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ ՀԷՑ-ին նոր միացող բաժանորդները չպետք է խնդիրներ ստեղծեն հին բաժանորդների համար։ Նոր միացող բաժանորդների համար տարբեր գնային սանդղակներ կան, անհատական բնակարանների կամ սովորական միացումների, բնակավայրում կամ բնակավայրից դուրս գտնվող միացումների համար տարբեր գումարներ են սահմանված։

«Խնդիրն այն է, որ  2008-ից միացման վճարները չէին վերանայվել, ապրիլի մեկից երկար քննարկումների արդյունքում տեղի է ունեցել վերանայում, և բոլոր նոր միացողների համար երկուսից երեք անգամ բարձրանում է արժեքը»,-ասել է Բաղրամյանը:

Այս առնչությամբ,  tvyal.com կազմակերպության ղեկավար, Ամբերդ հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Պետք է հասկանալ, թե սա ինչ խնդիրներ է առաջացնում։

Այսպես, թե այնպես, էլեկտրաէներգիան ժամանակի ընթացքում էժանանալու է, բայց մյուս կողմից ամենաթանկ բանը էլեկտրականության մեջ ենթակառուցվածքների սպասարկումն է՝ ենթակառուցվածքների ստեղծում, նոր էլեկտրական գծերի անցկացում: Սա բավականին զգալի գումար է կազմում ընդհանուր ենթակառուցվածքների մեջ: Նաև չպետք է մոռանալ, որ էլեկտրականության մոտ 15 տոկոսը կորում է էլեկտրակայաններից մինչև վերջնական սպառման կետերին հասցնելու ընթացքում: Հայաստանում հիմնականում էլեկտրակայանները եկել են խորհրդային ժամանակներից և նոր սպառողների համար պետք է ստեղծել նոր ենթակառուցվածքներ և, հավանաբար, դրանով է պայմանավորված այս քայլը»:

Թավադյանի խոսքով՝ սակագնի բարձրացում չի կանխատեսվում, պարզապես, նոր սպառողների համար միացման արժեքն է բարձրանում:

Հարցին, թե որքանով է տրամաբանական այդ վճարը մի քանի անգամ բարձրացնելը, Թավադյանը պատասխանեց. «Այս պահին դժվար է գնահատել՝ տրամաբանական է, թե ոչ, քանի որ հստակ հաշվարկներ չեն տրվել, չի նշվել, թե ինչի համար է դա արվում: Կարելի է ենթադրել, որ 2022-ի ընթացքում բավականին շատ ներդրումներ են եկել Հայաստան, իսկ այդ ներդրումների հիմնական մասն ուղղվում է դեպի շինարարություն: Դրանով պայմանավորված՝ նոր բաժանորդների համար որոշակի թանկացումը բնական է, սակայն երեք անգամ թանակցումը նոր բաժանորդների համար տրամաբանական է, թե ոչ, պետք է որոշել, պետք է զեկույցի արդյունքում գնահատվ», -ասաց Թավադյանը։

Տնտեսագետի խոսքով՝ խոսքը միայն նորակառույց բնակարանների մասին է, և չի բացառվում, որ լինի վերանայում, քանի որ պետք է հասկանալ, որ էլենտրաէներգիայի թանկացումը միշտ հանրային դժգոհություն է առաջացնում, երկրորդ՝ այս ոլորտն ազատականացվում է։ Այս պահին մեր էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը ստացվում է ջերմաէկետրակայաններից, որոնք սպառում են Ռուսաստանից բերված գազ էլեկտրաէներգիան արտադրելու համար, իսկ դա ամենաթանկ էլեկտրաէներգիան է՝ համեմատած ատոմակայանի և ջէկերի, որոնք մի անգամ ավելի էժան էլեկտրանէերգիա են արտադրում, և չպետք է մոռանալ, որ ՀՀ-ում մեծ թափ է առել արևային էներգիան, որն այս պահին կազմում է ընդհանուր ցանցի մոտ չորս տոկոսը, այսինքն՝ շուկայի ազատականցումը, որը կրճատելու է ջերմաէլեկտրակայանի տոկոսը ընդհանուր ցանցում, ինչն էլ  նպաստելու է էլեկտրաէներգիայի գնի անփոփոխ մնալուն, այսինքն՝ էլեկտրաէներգիան չի թանկանա։ Նա նաև նշեց, որ քանի որ 2022-ին ներդրումները շատացել են, և  հիմնականում շինարարության մեջ են արվում ներդրումներ, դրանք էլ իրենց հերթին  պահանջում են նոր էլեկտրական ենթակառուցվածքներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում