
ՀԱՊԿ-ը պատրաստվում է Հավաքական անվտանգության պայմանագրի զորքերի զորավարժություններին։ Այս մասին տեղեկություն է տարածել ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Զորավարժություններին, որոնք նախատեսված են այս տարի, զինվորականների հետ միասին կներգրավվեն նաև ՀԱՊԿ անդամ երկրների պետական անվտանգության մարմինները, ոստիկանական ուժերը, ԱԻ և ԱԳ նախարարությունները։
Ըստ տեղեկությունների՝ մարտի 28-30-ը Մոսկվայում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններ են տեղի ունեցել միջոցառումների պլանավորման շուրջ։ «Առաջին անգամ Բելառուսի տարածքում կանցկացվեն հատուկ զորավարժություններ՝ ճառագայթային, քիմիական, կենսաբանական պաշտպանության և բժշկական աջակցության «Барьер-2023» անվամբ, նաև համատեղ խաղաղապահ զորավաժություններ կանցկացվեն Ղրղզստանի տարածքում»,- նշվում է հաղորդագրությունում։