Ադրբեջանը նոյեմբերի 9-ի տրամաբանությանը հակառակ գործողություններ է իրականացնում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
Վարդանյանի խոսքով՝ Ադրբեջանը անում է այնպիսի գործողություններ, որոնք պետք է խոչընդոտվեին ռուս խաղաղապահների կողմից, բայց չեն խոչընդոտվում․ «Բարդ իրավիճակ է, կան Ադրբեջանի գործողությունները զսպելու օբյեկտիվ հնարավորություններ: Ադրբեջանն այնպես է անում, որ հայերի համար Արցախում ապրելը դառնա անհնար: Ադրբեջանն էթնիկ զտման քաղաքականությունը աստիճանական է իրականացնում: Այս փակուղային իրավիճակը հետևանք է այն բանի, որ ԼՂ-ն չճանաչված պետություն է և միջազգային հանրության կողմից լռելյայն ընդունվում է Ադրբեջանի մաս»: