Friday, 09 06 2023
Ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած զինծառայողները կմեկնեն զորամասեր
Բաքուն տապալեց ԱՄՆ-ի միջնորդությունը․ հանդիպում չի լինի
«Պարզվել է՝ կան փակ ու չբնակեցված բնակարաններ, պատկերը մտահոգիչ է»․ Արցախի պետնախարար
Ցանկացած իրավիճակում ՀՀ դիրքորոշումը հակված է խաղաղության տարածմանը․ Եղոյանը հանդիպել է հայ և արտասահմանցի ուսանողների հետ
Ոստիկանության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միավորման արդյունքում կձևավորվի ՆԳՆ կրթահամալիր
Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալն աճել է, ամենաշատը ստացվել է ԱՄՆ-ից
ՀՀ ՆԳ նախարարը և ԳԴՀ դեսպանը քննարկել են միգրացիոն գործընկերության համաձայնագիր կնքելու հնարավորությունը
ՀԽՀԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստման մանրամասներ
Հայաստանում շինարարության ծավալն աճել է 16 տոկոսով
23:00
ԱՄՆ-ն հարյուրավոր հրշեջների և տեխնիկա է ուղարկել Կանադա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար. Բայդեն
22:45
«Ուկրաինայի ապառազմականացումը անհրաժեշտ է թե՛ Ռուսաստանի, թե՛ ՀԱՊԿ-ի համար». Պատրուշև
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Արցախի պաշտպանության նախարարություն
Կան նաև այլ ձևաչափեր, որտեղ կարող է լուծվել հայ ռազմագերիների հարցը
22:15
ՀԱՊԿ-ի երկրները մտադիր են ավելացնել տարբեր մակարդակի համատեղ զորավարժությունների քանակը
Ադրբեջանը երբեք չի դառնա ԵԱՏՄ անդամ, բայց կշարունակի խաղալ
21:50
ԱՄՆ-ն 150 մլն դոլար կհատկացնի Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համար
15-ամյա գյուղացին ծալովի դանակով խփել է 52-ամյա կնոջ դաստակին
Շոյգուն հայտնել է հունիսի 7-ին Ուկրաինայի ԶՈւ կորուստների մասին
Սերժ Սարգսյանի եղբոր միլիոնատեր աղջկանից պահանջվում է բռնագանձել ապօրինի եկամուտներն ու գույքը
«Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման ժամկետները հստակեցվում են». Ադրբեջանի ԱԳՆ
Բանակցային այս ինտենսիվությունը ապակառուցողական կողմի համար հանգեցնելու էր ճգնաժամային կետի
20:50
Հռոմի Պապի վիրահատությունը անցել է առանց խնդիրների
20:40
ԱՄՆ-ն, Ճապոնիան և Թայվանը օնլայն կկիսվեն ԱԹՍ-ների տվյալներով
Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը հետաձգելու մասին
Քաղաքացին կարող է փոխել կենսաթոշակը վճարող բանկը՝ դիմում ներկայացնելով նաև առցանց եղանակով
Vans-ը փակում է խանութները Ռուսաստանում
20:00
Աֆղանստանում 16 մարդ է զոհվել փոխնահանգապետի հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած պայթյունից
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը

Սա միակ ճանապարհն էր, որի միջոցով հնարավոր էր լինում դեղորայք հասցնել․ Ադրբեջանը գնալով սեղմում է օղակը

Շուշիի շրջանի չորս գյուղեր՝ Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող և Լիսագոր, մարտի 25-ից կտրված են Ստեփանակերտից և Արցախի մյուս բնակավայրերից։ Ադրբեջանի զինված ուժի ստորաբաժանումը շաբաթ օրը հատել է կողմերի շփման գիծը Շուշիի շրջանում, «զբաղեցրել է 2094,0 նիշով բարձունքը (Սարըբաբա լեռից 2,9 կմ հյուսիս-արևելք) և սկսել դիրքի ինժեներային կահավորում։

Լիսագոր-Ստեփանակերտ գրունտային ճանապարհի հատվածում բարձունքի գրավումից հետո արցախցիները զրկվել են միակ այլընտրանքային կապից։

Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս ճանապարհը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, իրենք պետք է զբաղվեն ճանապարհի բացման հարցերով, այլապես մյուս ճանապարհն արդեն պատերազմն է։ Նա շեշտեց, որ սա միակ ճանապարհն էր, որի միջոցով հնարավոր էր լինում դեղորայք հասցնել․

«Դա էլ փակեցին, մնացածը՝ Շուշիի տակով անցնելու ճանապահը, էլի ռուսների ենթակայության տակ է։ Ես մտածում եմ, որ պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն խաղաղապահները ճանապարհը բացելու համար, և Հաագայի դատարանի որոշումից հետո պետք է ստիպեն, որ այդ որոշումներն ի կատար ածվեն, այլապես իսկական հումանիտար աղետի են վերածել։ Ադրբեջանն օղակը գնալով ավելի սեղմում է, որ մարդկանց ավելի ճնշեն, իսկ ժողովուրդը պետք է այստեղ ապրի, տրամադրությունը հենց այդպիսին է, բայց նման քայլերով փորձում են մարդկանց տրամադրության վրա ազդել․ այլնըտրանք չկա, այստեղ պետք է մնանք»,-հավելեց Արծվիկ Սարգսյանը։

Նա պատմեց, որ մարտի 25-ին ռուս խաղաղապահները կարողացել են ադրբեջանցիներին, որոնք ընդհանուր, գրունտային ճանապարհի մեջտեղն են կանգնած եղել, այնտեղից նրանց հանել են, նրանք էլ բարձրացել են վերև, բայց միևնույն է, թշնամու վերահսկողության տակ է, քանի որ իրենց նախկին դիրքը չեն գնացել։

Սարգսյանի խոսքով՝ այս պահին Արցախում սպասողական վիճակ է․ «Սպասում ենք, որ մի բան պետք է կատարվի։ Գուցե հրաշք կատարվի, գուցե ռուս խաղաղապահնե՞րն այդ հարցին լուծում տան։ Հայաստանի իշխանությունն էլ պետք է խոսի․

«Ոչ թե խոսեն օդի մեջ, ոչ թե մտածեն՝ ինչպես պետք է Պուտինին ձերբակալեն, այլ քայլեր ձեռնարկեն այս ուղղությամբ»։

Ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունը չեն կատարում։ Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ իրենք երևի մանդատ չունեն, որ ուժի դիմեն, ուժով հարցը լուծեն․ խնդիրը դա է, որ ուժի դիմելու հնարավորություն չունեն։

«Ադրբեջանցիների մռութները պետք է ջարդենք, ինչպես 90-ականներին ջարդեցինք մռութները, մինչև սրանց հերը չանիծենք, սրանք առիթավորված շարժվելու են առաջ։ 90-ականներին Հայաստանի իշխանությունը Արցախի իշխանությունների հետ է եղել, բայց հիմա դա էլ չկա։ Ազգը պառակտող քայլեր են անում, սև ու սպիտակի են վերածում․․․այսօր Արցախն է, վաղը Սյունիքն է լինելու, հետո Վայքը․․․»,-հավելեց Արծվիկ Սարգսյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում