Tuesday, 30 05 2023
Պետրակովի հրատապ որոշում․ Հայաստանի հավաքականը նոր դարպասապահ ունի
Այսօր ՀՀ-ում տնտեսական իրավիճակը թույլ է տալիս հավատալ, որ մենք տարեցտարի ունենալու ենք ավելի բարձր ցուցանիշներ. Վաղարշակ Հակոբյան
Ոչ մի լումայի շեղում. ՀՊ-ը եզրակացնում է, Հայաստան հիմնադրամը՝ պարզաբանում
Զինվորական ծառայություն անցած կանայք կներառվեն պահեստազորում. Սուրեն Պապիկյան
12:10
Կիևը գիշերը ենթարկվել է ԱԹՍ-ներով զանգվածային հարձակման, իսկ ՌԴ ՊՆ-ն հաղորդել է Մոսկվայի երկնքում 8 ԱԹՍ-ի խոցման մասին
Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը. առայժմ քար լռություն
Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին
18-27 տարեկան կանայք, ովքեր ցանկանում են ծառայել՝ ծառայության ժամկետը կսահմանվի 6 ամիս. Պապիկյան
Ի՞նչ է հայտնի Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Հունիսի 1-ին արգելոցներ և արգելոց-թանգարաններ երեխաների մուտքն անվճար կլինի
Սպանություն Իսակովի պողոտայում. սպանվածը 18-ամյա երիտասարդ է
Փաշինյանը կմեկնի Սոչի
«Հայաստանը չպետք է միջամտի հայ բնակիչների հետ Ադրբեջանի երկխոսությանը». Ադրբեջանի ԱԳՆ
Տարադրամի փոխարժեք – Մայիս 30, 2023
Հեղուկ գազի գինը – Մայիս 30, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մայիս 30, 2023
11:15
Նավթի գները նվազել են. 29-05-23
Ուղիղ․ ԱԺ-ում քննարկվում է 2022թ․ բյուջեի կատարողականը
11:00
Ucom-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2.99 դ/մբ սակագինը 65-ից ավելի երկրներում
Ռուսաստանը հայտնել է Մոսկվային մոտեցող ԱԹՍ-ների խոցման մասին, կատարվել են բնակիչների տարհանումներ
Հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանից․ Արցախի ՊՆ-ն հերքում է
ԱՀ նախագահի հրամանագրերը արձակվել են Սամվել Բաբայանի պլանները կանխելու նպատակով․ «Հրապարակ»
Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները. «Ժողովուրդ»
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
ՌԴ-ն իր շահերն է ընտրել, որոնք չեն համընկնում մեր պետության շահերի հետ
Փնտրվում է ընդդիմություն․ «Հրապարակ»
09:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ընդդիմադիր ՔՊ խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից. «Փաստ»

Էրդողանի բազմիմաստ հայտարարությունը Բայրամովի Իսրայել այցից հետո

Մայիսի 14-ին նախագահի ընտրությանը պատրաստվող Էրդողանը հայտարարել է, որ ինքը թույլ չի տա Արևմուտքին Թուրքիան ներքաշել ՌԴ դեմ պատերազմի մեջ: Էրդողանը հայտարարել է, որ իրենք վերջին երկու տարվա ընթացքում թույլ չեն տվել «արևմտյան ակումբին» ներքաշել իրենց ՌԴ դեմ պատերազմի մեջ, և թույլ չեն տա, «քանի դեռ այստեղ» են: Էրդողանն անկասկած փորձում է թուրքական հանրության հավանությանն արժանանալու համար օգտագործել պատերազմի խաղաքարտը, քանի որ՝  տեսնելով Ուկրաինայում տեղի ունեցողը, բնականաբար որևէ ողջախոհ մեկը չի ունենա նույնի մեջ հայտնվելու ցանկություն: Միևնույն ժամանակ, Էրդողանի հայտարարությունները առերևույթ լինելով ողջունելի, ունեն նաև մտահոգություն առաջացնող երանգներ: Դրանք ողջունելի են այն պարզ պատճառով, որ Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական բախման պոլիգոն մեծ հավանականությամբ լինելու է Կովկասը, իհարկե կա նաև կենտրոնասիական ռեգիոնի «թեկնածությունը», և Կովկասում առավել թիրախային դառնալու են Հայաստանն ու Արցախը: Այդ իմաստով, եթե Անկարան չի գնում Մոսկվայի դեմ պատերազմի, դա կարող է նպաստել Կովկասի կայունությանը: Իսկ այդ դեպքում ի՞նչն է մտահոգիչ:

Մտահոգիչ է այն, որ իր այդ հայտարարությամբ Էրդողանը փորձում է ոչ միայն խաղալ թուրքական հանրության տրամադրությունների վրա, այլ խնդիրը թերևս թանկ վաճառել նաև հենց Ռուսաստանին: Իսկ այդ դեպքում, Էրդողանը կամ կարող է ակնկալել այսպես ասած էական աջակցություն իր նախընտրական պայքարին՝ և այստեղ հատկանշական է, որ նա հայտարարել է, թե Պուտինն ապրիլի 27-ին կարող է ժամանել Թուրքիա (փաստորեն ընտրությունից երկու շաբաթ առաջ), կամ կարող է «փաթեթի» մեջ բոնուսներ ակնկալել նաև Կովկասում ազդեցության իմաստով: Առավել ևս, որ, ինչպես նկատել էի վերջին օրերին՝ մի շարք անդրադարձերում, Ռուսաստանն ու Իրանը Չինաստանի «քավորությամբ» կարծես թե ռեգիոնալ դասավորության առաջարկ են ներկայացնում Էրդողանին, որից նա՝ կամ չի կարող հրաժարվել, կամ հրաժարվելու դեպքում կարող է ունենալ խնդիրներ: Ահա այս բարդ պայմաններում, երբ Էրդողանը իր առևտուրն է փորձում ձևավորել, առաջանում են վտանգներ հայկական շահերի համար՝ ինչպես ավանդաբար: Միևնույն ժամանակ, մտահոգության մեկ այլ շերտ կամ երանգ կարող է պարունակել այն, որ պատերազմը նախընտրական խաղաքարտ դարձնող Էրդողանը կարող է դեմ չլինել անգամ որոշակի ապակայունացումների, այսպես ասած իր խաղն ավելի համոզիչ դարձնելու, խաղաքարտը առավել ազդեցիկ դարձնելու համար:

Մյուս կողմից սակայն, այդ «մեթոդաբանությունը» Էրդողանի համար կլինի բավականին ռիսկային և դրան թերևս կարող է դիմել այսպես ասած ծայրահեղ դեպքում: Առավել ևս, որ դիտարկումների այդ ուղղությանը զուգահեռ, պետք է նկատի ունենալ և այն, որ Թուրքիայի նախագահը Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ չներքաշվելու մասին հայտարարում է Ադրբեջանի արտգործնախարարի՝ Իսրայել կատարած այցի և դրանում Իսրայելի արտգործնախարարի հնչեցրած այն հայտարարության ֆոնին, թե Բաքվի հետ համատեղ պետք է պայքարեն Իրանի դեմ: Էրդողանի հայտարարությունը, այդ համատեքստում, թերևս կարող է լինել նաև հասցեագրված Բաքվին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում