Ադրբեջանը Իսրայելի հետ համատեղ անօդաչու թռչող սարքեր է արտադրում։ Այս մասին Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևն ասել է Ադրբեջանի ֆիզդաստիարակության և սպորտի պետական ակադեմիայի ուսանողների հետ հանդիպմանը։
Գուլիևը հավելել է, որ ապագայում նախատեսվում է Ադրբեջանից ուսանողներ ուղարկել ԱՄՆ և Թուրքիա՝ ռազմարդյունաբերության ոլորտում պրակտիկա անցնելու համար։