Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կառավարության նիստում հնչեցրած հայտարարություններին․ «Հայտնի է, որ Հայաստանի վարչապետի կողմից Ադրբեջանի տարածքում հայկական զինված ուժերի ներկայության հերքումը չի համընկնում իրեն անմիջականորեն ենթակա այլ հայ պաշտոնյաների և ՊՆ հայտարարությունների հետ, որ զինված ուժերը դեռ դուրս չեն բերվել։
Հայկական կողմը պետք է ամբողջությամբ դուրս բերի իր ուժերը Ադրբեջանի տարածքից՝ եռակողմ հայտարարության համաձայն։ Հայկական կողմը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային պահանջներից», – հայտարարել է Հաջիզադեն։