Ռոսսելխոզնադզորի` Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումների կիրառման հարցը ուսումնասիրելու որոշումը քաղաքական ենթատեքստ չունի։
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ամեն ինչը զուտ սննդի անվտանգության բարձր չափանիշների ապահովման համար է։ Սանկցիաներ դեռևս չեն կիրառվել , մենք մեր գործընկերների հետ կապի մեջ ենք, հաջորդ շաբաթ էլ հանդիպում ենք նրանց հետ։ Կարծում եմ` ընդհանուր հայտարարի կգանք»,– ասաց Քերոբյանը։