Tuesday, 30 05 2023
Ուղիղ․ ԱԺ-ում քննարկվում է 2022թ․ բյուջեի կատարողականը
11:00
Ucom-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2.99 դ/մբ սակագինը 65-ից ավելի երկրներում
Ռուսաստանը հայտնել է Մոսկվային մոտեցող ԱԹՍ-ների խոցման մասին, կատարվել են բնակիչների տարհանումներ
Հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանից․ Արցախի ՊՆ-ն հերքում է
ԱՀ նախագահի հրամանագրերը արձակվել են Սամվել Բաբայանի պլանները կանխելու նպատակով․ «Հրապարակ»
Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները. «Ժողովուրդ»
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ
ՌԴ-ն իր շահերն է ընտրել, որոնք չեն համընկնում մեր պետության շահերի հետ
Փնտրվում է ընդդիմություն․ «Հրապարակ»
09:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ընդդիմադիր ՔՊ խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից. «Փաստ»
ՌԴ-ն Կապանում հյուպատոսություն է բացում Իրանի հետ հարաբերվելու համար, բայց եթե դա Հայաստանը թույլ տա՝ արևմուտքը չի ողջունի
Հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել. «Ժողովուրդ»
Ռուսաստանից Հայաստան եկողների հոսքը դեռ պահպանվում է․ աշխատանքային միգրանտների թիվը ևս աճել է
Ստեփանակերտում և շրջաններում կիրականացվի գների մոնիթորինգ. Արցախի պետնախարար
«Ադրբեջանը Բերձորում վերացրել է Փառքի հուշահամալիրը»․ Ալեն Սիմոնյան
Ապարանի նախկին զինկոմիսարիատի տարածքից մետաղյա լարան գողացած տղամարդը ձերբակալվել է
Հայաստանի ռազմավարական այցեքարտը. Սյունիքի պաշտպանության ողնաշարը
Արցախի ներկա ու նախկին նախագահները մասնակցել են ՀՀ առաջին Հանրապետության 105-ամյակի միջոցառմանը
Մեկնարկել է Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
01:00
Լեհաստանը հունիսից փակում է Բելառուսի հետ սահմանը Ռուսաստանում և Բելառուսում գրանցված բեռնատարների համար
Մայիսի 30-ին հոսանքազրկումներ են սպասվում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
00:20
Իրանը հայտարարել է գերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին
Թուրքիայում ամեն 100․000 բնակչից 356-ը գտնվում է բանտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Financial Times. «Թուրքիայի ընդդիմադիր գործիչները և լրագրողները, գործարարները բանտերում փտում են»
23:50
ԱՄՆ-ը շնորհավորել է Ադրբեջանին՝ Հանրապետության օրվա առթիվ
23:40
ԵԱՀԿ-ն կարող է փլուզվել Մոսկվայի և Մինսկի պատճառով. Ֆինլանդիայի ԱԳՆ
Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ արդարադատության նախարարությանը

Շառլ Միշելն ավելացրե՞լ, թե՞ նվազեցրել է Հայաստանի վարչապետի հույսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ: Այդ հեռախոսազրույցից առաջ, կառավարության նիստում, Փաշինյանը անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, հայտարարել էր նաև, որ չնայած Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, Հայաստանն «անհոգնել» շարունակելու է խաղաղությանն ուղղված ջանքն ու հույս կա, որ բանակցային դրական ընթացք կլինի թե Ստեփանակերտ-Բաքու, թե Երևան-Բաքու ձևաչափով: Թե ինչի՞ վրա է Նիկոլ Փաշինյանի հույսը, որն օրեր առաջ խոսում էր էսկալացիայի բարձր ռիսկի մասին, թերևս հայտնի է միայն իրեն: Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցը խորացրել կամ ամրացրե՞լ է Հայաստանի վարչապետի հույսը, թե՞ ոչ: Համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելի հետ խոսում է վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ: Առաջինը մարտի 25-ին էր: Ի դեպ, նույն օրը Միշելը հեռախոսազրույց էր ունեցել Ալիևի հետ: Փաշինյանից հետո ԵԽ նախագահը կխոսի՞ Ալիևի հետ դարձյալ:

Հատկանշական է, որ այս օրերին հերթական անգամ Բաքվում էր ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և չի բացառվում, որ Միշել-Փաշինյան զրույցը Կլաարի ադրբեջանական այցի և հանդիպումների «շարունակությունն» է, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ տեղի են ունենում որոշակի բովանդակության շուրջ հանդիպում իրականացնելու շուրջ քննարկումներ: Այդուհանդերձ, ունենալ դրանց առնչությամբ իրատեսական սպասումներ, թերևս չարժե: Եվ, հույս հայտնելով բանակցային գործընթացի առնչությամբ, Հայաստանի վարչապետը ըստ ամենայնի լավ է պատկերացնում, որ ներկայումս չկա ռեգիոնալ հարցերի արդյունավետ և կայուն քննարկման միջազգային միջավայր և այստեղ շարունակվում է, ու առավել հրատապ է դառնում խճանկարային սկզբունքով աշխատանքային ռեժիմը, ինչի մեջ են թե Հայաստանը, թե նաև Բաքուն: Ի վերջո, որևէ կայուն գործընթացի հեռանկար կարող է ձևավորվել այն դեպքում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը կայացնեն որևէ մեկ հարթակում այն առաջ տանելու հաստատուն որոշում, գան գոնե այդ՝ հարթակի հարցում փոխհամաձայնության: Բայց, գոնե առերևույթ ակնառու է, և դա է հուշում նաև միջազգային իրողությունների տրամաբանությունը, որ Կովկասը հեռու է այդ հարթությունից: Պատճառները տարբեր են, թե սուբյեկտիվ, թե օբյեկտիվ, բայց անկախ ամեն ինչից, այսօր առանցքային կարևորությունը ուժային կենտրոնների հետ երկկողմ աշխատանքի ձևաչափն է, որ գործնականում ձգտում է առաջ տանել Երևանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում