Ադրբեջանի հետևողական քաղաքականությունը ուղղված է Լաչինի միջանցքի ոչնչացմանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:
Սուրենյանցի խոսքով՝ Ալիևը հասկանում է, որ Լաչինի միջանցքի կարգավիճակից է բխելու Արցախի կարգավիճակը․ «Նոր միջանցքի վրա էլ Բաքուն հաստատում է տոտալ վերահսկողություն: Ադրբեջանը կտրում է Հայաստան և Արցախ կապը: Եթե նույնիսկ վերաբացվի Լաչինի միջանցքը, մինչև արգելափակումը գործող ռեժիմը չի գործելու»: