Tuesday, 30 05 2023
Պետրակովի հրատապ որոշում․ Հայաստանի հավաքականը նոր դարպասապահ ունի
Այսօր ՀՀ-ում տնտեսական իրավիճակը թույլ է տալիս հավատալ, որ մենք տարեցտարի ունենալու ենք ավելի բարձր ցուցանիշներ. Վաղարշակ Հակոբյան
Ոչ մի լումայի շեղում. ՀՊ-ը եզրակացնում է, Հայաստան հիմնադրամը՝ պարզաբանում
Զինվորական ծառայություն անցած կանայք կներառվեն պահեստազորում. Սուրեն Պապիկյան
12:10
Կիևը գիշերը ենթարկվել է ԱԹՍ-ներով զանգվածային հարձակման, իսկ ՌԴ ՊՆ-ն հաղորդել է Մոսկվայի երկնքում 8 ԱԹՍ-ի խոցման մասին
Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը. առայժմ քար լռություն
Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին
18-27 տարեկան կանայք, ովքեր ցանկանում են ծառայել՝ ծառայության ժամկետը կսահմանվի 6 ամիս. Պապիկյան
Ի՞նչ է հայտնի Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Հունիսի 1-ին արգելոցներ և արգելոց-թանգարաններ երեխաների մուտքն անվճար կլինի
Սպանություն Իսակովի պողոտայում. սպանվածը 18-ամյա երիտասարդ է
Փաշինյանը կմեկնի Սոչի
«Հայաստանը չպետք է միջամտի հայ բնակիչների հետ Ադրբեջանի երկխոսությանը». Ադրբեջանի ԱԳՆ
Տարադրամի փոխարժեք – Մայիս 30, 2023
Հեղուկ գազի գինը – Մայիս 30, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մայիս 30, 2023
11:15
Նավթի գները նվազել են. 29-05-23
Ուղիղ․ ԱԺ-ում քննարկվում է 2022թ․ բյուջեի կատարողականը
11:00
Ucom-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2.99 դ/մբ սակագինը 65-ից ավելի երկրներում
Ռուսաստանը հայտնել է Մոսկվային մոտեցող ԱԹՍ-ների խոցման մասին, կատարվել են բնակիչների տարհանումներ
Հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանից․ Արցախի ՊՆ-ն հերքում է
ԱՀ նախագահի հրամանագրերը արձակվել են Սամվել Բաբայանի պլանները կանխելու նպատակով․ «Հրապարակ»
Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները. «Ժողովուրդ»
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
ՌԴ-ն իր շահերն է ընտրել, որոնք չեն համընկնում մեր պետության շահերի հետ
Փնտրվում է ընդդիմություն․ «Հրապարակ»
09:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ընդդիմադիր ՔՊ խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից. «Փաստ»

2022-ի օգոստոսի պայմանավորվածությունն ու Շուշին շրջանցող ճանապարհի հարցը

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում՝ Հայաստանի հետ սահմանին մերձ հատվածում նոր դիրքեր և բարձրունքներ վերահսկելու մասին: Հայաստանի վարչապետը այդ հաղորդագրությունը գնահատել է «բլոկբաստեր», որը մտացածին է այն առումով, որ տեղի է ունեցել ընդամենը Լաչինի միջանցքով երթուղու՝ վաղօրոք պայմանավորված փոփոխություն: Դրա մասին հաղորդագրություն է տարածել նաև Արցախի տեղեկատվական շտաբը: Ինչպես հայտնի է, նոր երթուղու կառուցման մասին արձանագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Ըստ այդ հայտարարության, երթուղին պետք է կառուցվեր եռամյա ժամկետում, սակայն իրադարձությունները զարգացան ավելի արագ և 2022-ի օգոստոսին տեղի ունեցավ երթուղու մասնակի փոփոխություն՝ Աղավնո գյուղի հատվածում:

Այսօր տեղի ունեցածը, համենայն դեպս դատելով Հայաստանի վարչապետի հայտարարությունից և Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունից՝ շարունակությունն է, այսպես ասած Հայաստանից դեպի Արցախ՝ Լաչինի միջանցքով նոր երթուղու ամբողջացումը: Այդ տպավորությունն է համենայն դեպս առայժմ, քանի դեռ չեն հայտնվել հավելյալ տեղեկություններ, իհարկե հավաստի, որոնք կարող են ի ցույց դնել այլ պատկեր: Միևնույն ժամանակ, համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված՝ Լաչինի միջանցքով նոր երթուղու վերաբերյալ պայմանավորվածության, այն պետք է վերաբերեր նաև Շուշիի հատվածը շրջանցելուն, երբ կկառուցվի նոր ճանապարհային մուտք դեպի Ստեփանակերտ, որը կշրջանցի Շուշին: Այստեղ կա հարց, որ հնչում է դեռևս 2022-ի օգոստոսից, և կարծես թե չունի հանգամանալից պատասխան մինչև այսօր. ինչ վիճակում է այդ ճանապարհի հարցը, կառուցման հեռանկարը: Ի վերջո, դա կարծես թե շրջանցելու է նաև այն հատվածը, որն այսօր արգելափակել է Ալիևը իր «էկոլոգներով»: Ինչ խոսք, միամիտ կլինի կարծել, թե՝ նոր ճանապարհով հնարավոր է «բացել» արգելափակումը և Ալիևը գնալով այդ քայլին, այսպես ասած՝ չի մտածել հնարավոր շրջանցիկ տարբերակի մասին: Մյուս կողմից սակայն, եթե պայմանավորվածությունները իրականացվում են Լաչինի միջանցքով նոր երթուղու «մի ծայրի» վերաբերյալ, ինչու՞ նույն կերպ դրանք առաջ չեն ընթանում «մյուս ծայրի» առնչությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում