Եթե մենք գնում ենք ՌԴ-ի ընտրած ուղով, դա նշանակում է Արցախի հանձնում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՀ «Հեղափոխական» կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը:
Նրա խոսքով՝ եթե գնում ենք ՌԴ ընտրած ուղով, ունենում ենք «Կարս 2» 21-րդ դարում․ «Աբսուրդային իրավիճակ է, բայց Արցախի իշխանությունները լռում են: Որքան շատ ասենք՝ «սպասիբը, Ռասիյա»՝ մեր վիճակն ավելի է վատանալու: Հայաստանում և Արցախում իշխանությունը հեղափոխությունից առաջ եղել է ռուսական երաշխիքներով, հիմա Կրեմլը չկա պարալիզացված են: ՌԴ-ն Արցախը հանձնում է Ադրբեջանին, Արցախի իշխանությունը ՌԴ դեմ հայտարարություններ չի անում ֆիզիկական վտանգի չենթարկվելու համար»: